Երևանում բախվել են «07»-ը և «21099»-ը. կան վիրավորներ.
Emergency CaseԵրեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու հատման խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Ռուբիկ Բ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 2 LT 326 համարանիշի և 50-ամյա Դավիթ Կ-ի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 SR 573 համարանիշի ավտոմեքենաերը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Գ.-ն և Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Կարինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։