Կանեփը ես եմ աճեցրել. Արմավիրի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
ОбществоՀուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զննել են Լերմոնտովի 1-ին նրբանցքի բնակիչ, 63-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասը: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Հայտնաբերվել է մշակումն արգելված, թմրամիջոց պարունակող կանեփի հինգ բույս, իսկ տան հետնամասում հայտնաբերվել են ալյումինե եւ ապակյա տարաներ, որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով մոտ 23 գրամ կանեփանման զանգված:
Ըստ տանտիրոջ՝ կանեփն ինքն է աճեցրել իր համար, չորացված զանգվածը նույնպես իրենն են, պատրաստել է իր աճեցրած բույսերից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: