«Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը բանակցում են. Զիդանը հաստատել է
СпортՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ թիմը բանակցում է Լոնդոնի «Արսենալ»-ի հետ ֆուտբոլիստ Դանիել Սեբալյոսի տեղափոխության հարցի վերաբերյալ:
«Պաշտոնապես տրանսֆերը դեռ չի կայացել: Ակումբը աշխատում է այդ ուղղությամբ: Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ օրերի ընթացքում»,- Զիդանի խոսքը մեջբերում է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017թ-ին «Բետիս»-ից: Մադրիդյան թիմի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրըը ավարտվում է 2023թ-ին: