Ովքե՞ր և ինչպե՞ս են սպասարկում Սորոսի շահերը Հայաստանում
AnalyticalԱրդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից: Թե ինչ գործ ունի Սորոսի հիմնադրամը Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության հետ, ինչ գործ ունի ընդհանրապես ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ հայտնի չէ, ուշագրավ է միայն այն հանգամանքը, որ արդարադատության նախարարը զարմանքով հայտարարում էր, որ չգիտի՝ ինչ է ասել Սորոս:
Մյուս կողմից էլ՝ կյանքը եռում է սոցապ նախարարությունում: Բանն այն է, որ նոր կառուցվածքում նախարար Զարուհի Բաթոյանը գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում ձևավորվող «Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը» քողարկված կերպով իրականում ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը:
Բացի դրանից, ինչպես գիտենք, վեթինգի գործընթացը Հայաստանում նույնպես վստահված է Սորոսյան փորձագետներին: Արդյունքում կարծես թե ուրվագծվում է, թե Բաց հասարակության հիմնադրամը Հայաստանում ինչպես և ում տեսքով է ներկայացված պետական համակարգում: Ուրվագծվում է նաև այն խնդիրների ցանկը, որոնք պետք է լուծվեն առաջնային՝ արդարադատության համակարգի բարեփոխումները և ԼԳՏԲ համայնքի իրավունքների պաշտպանությունը: Ծրագրի իրականացնողները պետական համակարգում, ըստ էության, երկուսն են՝ արդարադատության և սոցապ նախարարները: Իհարկե կան նաև առանձին ՀԿ-ներ, որոնք այս տարի, ինչպես և նախորդ տարիների ընթացքում յուղոտ պատառներ են ստացել հիմնադրամից, սակայն այդ ՀԿներ-ը պարզապես արբանյակի դեր են կատարում՝ այս կամ հարցի շուրջ հանրային ռեզոնանս ապահովելով: