Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները. Արծրուն Հովհաննիսյան «Հակառակորդը, չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը, բայց մեկ է պարտվելու են» Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև «Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան աղոթում է զոհված հայ զինվորների համար. նա հանդես է եկել խաղաղության կոչով Մեր հրթիռահրետանավորներն իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին Ուշադրություն․ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են. Հայկ Մարության 

Տեսանելի հեռանկարում անհրաժեշտ է գոնե 4-5 միլիոն բնակչություն. Սամվել Ֆարմանյան

Բլոգոսֆերա

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել է.

«Ռուսաստանյան ինստիտուտներից մեկի կողմից ներկայացված վիճակագրությունը, համաձայն որի 2019 թ. միայն առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների թիվը կազմել է 12 800 մարդ (ինչը 2.5 անգամ ավելի մեծ է 2018 թ. համանման ցուցանիշներից), կրկին սրել է քննարկումները մեր ամենամեծ ցավի` Հայաստանի նվազող բնակչության մասին:

Ժողովրդագրությանը կամ ավելի ստույգ` միգրացիային վերաբերող վիճակագրական տվյալները մեզ մոտ տասնամյակներով ծառայել են որպես քաղաքական մանիպուլյացիայի ամենաազդեցիկ առարկա. խորհրդարանում աղիողորմ գոռում ես, որ Հայաստանը դատարկվում է և էդ լացի ու աղմուկի մեջ կորում են հա՛մ միգրացիայի ու ժողովրդագրության ցուցանիշները ծնող իրական բազմաշերտ պատճառները և հարցի լուծման լրջությունն ու բարդությունը հա՛մ էլ էն գլխից մեկ նախադասությամբ նշանակում ես էդ ցավի մեղավորներին` օրվա թալանչի իշխանությանը` հարյուրավոր գործոններ վերհանելու բարդությունը ջրին տալով:

Հիմա պարզվեց, որ անգամ 2018 թ., որը, համաձայնվենք, հանրային դրական սպասումների առումով աննախադեպ էր, միգրացիայի բացասական սալդոն մեր երկրում կազմել է 18 500 մարդ: Սա պաշտոնական վիճակագրություն է: Այսինքն, Հայաստանից նախորդ տարի այդքան մարդ ավելի շատ արտագաղթել է, քան տեղափոխվել են Հայաստան` մշտական բնակության: Հայաստանի բնակչության ընդհանուր թիվն էլ նախորդ` 2018 թ. նվազել է ընդամենը 7 600-ով, որովհետև նախորդ տարի մեր երկրում ծնվել է 10 900 -ով ավելի շատ երեխա, քան գրանցված մահերն են (բնական աճի նվազման միտումներն էլ առանձին քննարկման լրջագույն թեմա է):

Էս համատեքստում, անպատասխանատու ցինիմզի է նմանվում գործող կառավարության կողմից նախորդ տարի հրապարակ նետված վիճակագրական մանիպուլյացիան, որը վերաբերում էր սահմանահատումներին` 2018 թ. դեպի Հայաստան սահմանահատումների թիվը 20 713-ով ավելի շատ է եղել, քան Հայաստանից գրանցված սահմանահատումների թիվը (Հայաստան եկած հնդիկների, ֆիլիպինցիների հաշվին և այլ մանիպուլյացիաներով այս կերպ կառավարությունը փորձում էր ծածկել այն ցավալի միտումը, որ Հայաստանից արտագաղթը, ցավոք, շարունակվում է և որ նախորդ` «հեղափոխական» տարում 18500 Հայաստանի քաղաքացի է արտագաղթել Հայաստանից):

Հիմա էլ կառավարության նույն ձեռագիրն է նկատվում Ռուսաստան մեկնած հայ աշխատանքային միգրանտների վիճակագրության առնչությամբ: Եթե անգամ, մեծ պայմանականությամբ, քաղաքական ընդդիմությանը թույլատրելի է մեր ամենամեծ ցավը դարձնել քաղաքական շահարկման առարկա, մի բան, որ այսօր, բարեբախտաբար, սրությամբ չի արտահայտվում, ապա կառավարության պարագայում նման մտահոգիչ միտումները կոծկելն ու քողարկելը, այն չտեսնելու տալը հա՛մ անլուրջ է հա՛մ անպատասխանատու:

Փաստը ցավալիորեն մնում է այն, որ Հայաստանից մարդիկ այսօր էլ շարունակում են արտագաղթել, իսկ այդքան գովազդված ներգաղթը կամ հայրենադարձությունը այդպես էլ չկայացավ համազգային լավատեսության անգամ ամենաբարձր պիկին: Խորհրդանշորեն, անգամ Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը հայրենիքում բնակարաններ չգնեցին, չնայած ամենաբարձր մակարդակով բազմիցս հնչած խնդրանքներին:

Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ առավել լրջմիտ ու պատասխանատու կառավարությունը ժողովրդագրական հարցը կհռչակի մեր երկրի N1 միջնաժամկետ առաջնահերթություն ու իր աշխատանքի գնահատման առաջնային ու միակ բնական չափանիշ: Սա այն հարցն է, որը շատ ավելի բարձր ու նշանակալի է, քան ընթացիկ քաղաքականությունը, դրա հերոսներն ու հակահերոսները:

Տեսանելի հեռանկարում Հայաստանին անհրաժեշտ է գոնե 4-5 միլիոն բնակչություն, և այս հարցը պետք է լուծվի ամեն գնով: Լուծում ենք այս հարցը` հասուն ժողովուրդ ենք և արևի տակ մեր տեղն ու մեր պետությունն ունենալու իրավունքը վերահաստատում ենք: Աստված մի արասցե` շարունակում ենք անլրջությունն ու թեթևամտությունը, արդեն պատմությունը միջնաժամկետ հեռանկարում իր օրենքները կթելադրի...»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարարԱյսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է․ Մարգարիտ ԵսայանԶոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար «Ալի՛և, դու մեր երեխաներին ուղարկում ես մահվան, իսկ որտե՞ղ է քո որդին». ադրբեջանցի զինվորի մայրը տեսաուղերձ է հրապարակելՎաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը Հակառակորդը կորցրել է մոտ 130 զինծառայող, ունի 200 վիրավոր. ՀովհաննիսյանԱմուսինս, այո, Արցախում է․ ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո Հաղթելու ենք. Բարսելոնայում հայերը հավաքվել են՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին ու Արցախին (տեսանյութ)ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները Դիրքեր կան, որոնք 4, 5, 6 ու ավելի անգամ ձեռքից ձեռք են անցել. Տիգրան Աբրահամյան Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Թուրք դերասանուհին պաշտպանել է Քարդաշյանին. նրան սպառնացել են Թուրքիայից վտարել Հայաստան Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ«Ադրբեջանի զինված ուժերում կռվող հերթական վարձկանի մասին». Վարուժան Գեղամյան ԼՂ-ի դեմ կռվող սիրիացի վարձկանների թիվն անցել է 30-ը. «Press jesr»-ը լուսանկար է տարածել Նախագահն Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ նամակ է հղել Օմանի սուլթանին Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցելԱլեն Սիմոնյանը չի մեկնի Ղրղզստան Ռուսաստանի արտգործնախարարությունում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ հանդիպում չի եղել․ Զախարովան հերքում է (տեսանյութ)ՍԴ-ն 34 մլն դրամ վերադարձրել է՝ ռազմական դրության պայմաններում առաջնահերթ կարիքների ֆինանսավորման նպատակովԱդրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. հայտարարությունՄարտակերտը՝ Ադրբեջանի հարվածներից հետո (լուսանկարներ) ՊՆ-ն հերքում է` հայկական կողմն այսօր չի օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ Հայկական կողմը գրավել է ադրբեջանական դիրք (տեսանյութ) ԵԽ նախագահը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ Փառք ազգային փոքրամասնությունների զինվորներին․ Արարատ Միրզոյանը Արզնիում հանդիպել է ասորի համայնքինԵՄ ղեկավարները կոչ կանեն երրորդ կողմին չխառնվել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները. Արծրուն ՀովհաննիսյանՀայաստանում գործող մի շարք  սուպերմարկետներ դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը«Հակառակորդը, չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը, բայց մեկ է պարտվելու են»Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև«Մերժվածը» սերիալից հայտնի դերասան Ռոհիտ Խուրանան աղոթում է զոհված հայ զինվորների համար. նա հանդես է եկել խաղաղության կոչովՄեր հրթիռահրետանավորներն իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասինՈւշադրություն․ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել Ֆրանսիայի նախկին նախագահը կրակի դադարեցման կոչ է արել Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են. Հայկ ՄարությանԻնչ շահ է հետապնդում Թուրքիան. պատերազմը կավարտվի Ադրբեջանի խայտառակ պարտությամբԱդրբեջանցիները հարձակվում են Կարմիր խաչի մեքենաների վրա. Ալեն Սիմոնյան Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա Միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի վարձկաններին Արցախի դեմ օգտագործելու լուրին. ՄԻՊ «Երբ Ավստրալիայում կենդանիները վտանգի մեջ էին, ամբողջ աշխարհի մարդկանցով համախմբված՝ հումանիտար աջակցություն էինք տրամադրում…». Դիանա Գրիգորյան«Գեոպրոմայնինգ» ընկերությունը տրամադրում է 50 մլն․դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հումանիտար նպատակների համարԼեւոն Քոչարյանը սահմանին է. Hraparak.am Սիսիանում հրաժեշտ տվեցին զոհված զինծառայողներ Հասմիկ Արզումանյանին ու Տարոն ՖիլիպոսյանինԼեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը տեղի է ունեցել Հունաստանի պահանջովԵս ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը․ Մակրոն
Ամենադիտված