Տարխանովը` Եվրոպայի լիգայում «Փյունիկ»-ի առաջիկա խաղի մասին
SportԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի կարծիքով Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից առաջ իրենք շատ լավ տեղեկացված են հակառակորդ թիմից:
«Այժմ թիմում լավ տրամադրվածություն է և ամեն ինչ կախված է, թե ինչպիսի խաղ կցուցադրենք մենք: Հասցրել ենք ուսումնասիրել հակառակորդներին և ֆուտբոլիստներին ներկայացրել նրանց ուժեղ և թույլ կողմերը»,-լրագրողների հետ զրույցում ասել է մարզիչը:
Մասնագետի խոսքով՝ իրենց համար առաջնային է այնպիսի սխալներ թույլ չտալ որից կօգտվի հակառակորդ թիմը: ««Յաբլոնեցն» էլ գոլերի մեծ մասը խփում է հակագրոհներից, ինչպես նաև ստանդարտներից: Սրանք երկու հիմնական որակներն են, որ առանձնացրել ենք այս թիմից»,-եզրափակել է նա:
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Յաբլոնեց» հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում: