«Հրապարակ». Սկսվել է Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է: Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու: Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի գումարը: Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում