ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Արդարացվա՞ծ են արդյոք իշխանական պաշտոնյաների համար ԱՄՆ այցերի ահռելի ծախսերը

Քաղաքական
Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ էր տվել ՀՀ իշխանությունից 3 առանցքային պաշտոնյայի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի  ԱՄՆ մեկնելու փաստը։ Հատկապես հետաքրքիր էր, թե երկրում տիրող սոցիալական անապահովության ֆոնին որքան գումար է ծախսվել բյուջեից շուրջ 10 և ավելի օրեր ԱՄՆ-ում գտնվող իշխանական պատվիրակությունների համար և այդ ինչ կարևոր հարցեր էին լուծում, որ չէին կարող սահմանափակվել ասենք՝ 3-4 օրով, որպեսզի հնարավորինս խուսափեին նաև ավելորդ գումարների վատնումից։
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հուլիսի 13-22-ը փոխվարչապետի հետ միասին ԱՄՆ գործուղման են մեկնել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և խորհրդական Զարուհի Մաթևոսյանը։ Գործուղման ծախսերը կազմել են 7037100 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր անձի գործուղման ծախսը կազմել է 2345700 ՀՀ դրամ, այդ թվում՝ էկոնոմ դասի ավիատոմսեր (Երևան-Մոսկվա-Նյու Յորք-ԲոստոնՆյու Յորք-Մոսկվա-Երևան)՝ 728670ՀՀ դրամ, օրապահիկ (6 օր Նյու Յորք, 4 օր Բոստոն)՝ 523746 ՀՀ դրամ, գիշերավարձ (5 գիշեր Նյու Յորք, 4 գիշեր Բոստոն)՝ 1093284 ՀՀ դրամ։
 
Նշենք, որ Ավինյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019»-ին։ 
 
Արտգործնախարարությունից ևս հետաքրքրվեցինք, թե քանի անձ էր ընդգրկված Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարած այցի պատվիրակության կազմում, և ովքեր էին նրանք։ Մեզ հետ զրույցում Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ ԱԳ նախարարին ուղեկցել է 4 աշխատակից, որից մեկը ինքն է, խորհրդականը, արարողակարգի պատասխանատուն և օպերատորը։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մամուլի խոսնակը նշեց, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 16 հունիսի 2017 թվականի Հր. 1002-Ն հրամանի՝ արտասահմանյան գործուղումների ծախսերը ենթակա չեն հրապարակման․ «ԱԳՆ համակարգի աշխատակիցների գործուղումների համար տարվա ընթացքում պետբյուջեից առանձին հատկացումներ չեն արվում, և ծախսերը չեն որոշվում ըստ գործուղումների քանակի, քանի որ դրանք կատարվում են արդեն իսկ տվյալ տարվա համար պետբյուջեով ԱԳՆ պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և սահմաններում։ Միաժամանակ հավելենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 16 հունիսի 2017 թվականի Հր. 1002-Ն հրամանի՝ արտասահմանյան գործուղումների ծախսերը ենթակա չեն հրապարակման»,- ասաց նա։
 
Նկատենք, որ Մնացականյանն ԱՄՆ այցի ժամանակ հանդիպում ունեցավ միայն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերի հետ: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էր նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, ում հետ այդպես էլ հանդիպում չունեցավ ԱԳ նախարարը, այն դեպքում, երբ դեռևս տարեսկզբից խոսվում էր Պոմպեո-Մնացականյան հանդիպման կազմակերպման մտադրության մասին։ Համենայնդեպս Պոմպեո-Մնացականյան հանդիպման մասին ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն չի տարածել։
 
Նշենք, որ ԱԺ 9 հոգանոց պատվիրակություն ևս 10-12 օր է մնացել ԱՄՆ-ում։ ԱԺ-ից հայտնել են, որ ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունեն։ Կարճ ասած, ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը նստել է 60 000 դոլարից ավելի: 
 
Արարատ Միրզոյանի դեպքում ևս հանդիպումների շատ բարձր մակարդակ չկար։ Նրան ընդունել էին ՀՀ դեսպանությունում, ինչպես նաև հանդիպել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ:
 
Իսկ թե իշխանական պաշտոնյաների ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ծախսված գումարներն արդարացված են, թե ոչ, կարելի է ընդամենը դատել նրանց ունեցած հանդիպումներից հետո արված հայտարարությունների բովանդակությունից:
 
Սոնա Հարությունյան 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված