Լիլիթ Մակունցը որևէ կերպ չի կարողանում վերականգնել և բարձրացնել իր վարկանիշը. «Մեդիա պաշտպան»
Political2019 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 148 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 1-ը դրական, 111-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի համար լրատվական դաշտը շարունակում է վարկանիշի անկման հարթակ հանդիսանալ։ Լիլիթ Մակունցը որևէ կերպ չի կարողանում վերականգնել և բարձրացնել իր վարկանիշը։ Այս տասնօրյակում քննադատության է արժանացել ԱԺ պատվիրակության այցը ԱՄՆ։ Նշվում է, որ այցի վրա ծախսվել է 60.000 ԱՄՆ դոլար։ Այդ պատվիրակության անդամ էր նաև Լիլիթ Մակունցը։
Վենետիկյան հանձնաժողովի հայտարարությունից և վեթինգի մասին դիրքորոշումից հետո Լիլիթ Մակունցն ասել է, թե վեթինգի նախագիծ չկա։ Այդ ժամանակ լրատվականները վերհիշել են Լիլիթ Մակունցի՝ վեթինգի վերաբերյալ արտահայտած խոսքերը, ըստ որի՝ նախագիծն արդեն պատրաստ էր, և քննադատության է արժանացրել այդ քայլը։
Լրատվականները նշում են, որ ԲԴԽ անդամների մի մասն է հրաժարական տվել։ Մամուլն էլ իր հերթին գրում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանի և իրավաբան Հայկ Հովհաննիսյանի մնալու պատճառը պարզ է՝ Մխիթարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ընկերուհին է, իսկ Հովհաննիսյանն այն դատավորն էր, որը չէր համաձայնել ԲԴԽ այդ որակման հետ։
Քննադատության են արժանանում նաև Լիլիթ Մակունցի՝ ԲԴԽ մնացած անդամների ընտրությունների հետ կապված պարզաբանումները։ Լրատվականները նշում են, որ օրենք է խախտվում ժամանակային առումով, իսկ թեկնածուի ընտրությունները դեռ չեն կազմակերպվում։
Ստավում է, որ Լիլիթ Մակունցը ևս մեղադրվում է հովանավորչություն իրականացնելու մեջ, չնայած նրան, որ իր ներկայացրած քաղաքական թիմը կարևորել է առանց ծանոթ-բարեկամների աշխատելու սկզբունքը։ Լիլիթ Մակունցը պետք է հաշվարկի իր խոսքերը և անհարմար իրավիճակում չհայտնվի քաղաքական իրողությունների փոփոխություններից և վերադասավորումներից հետո։