Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները դանիական մրցաշարում
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 7-րդ տուրում Սարգսյանը մրցեց ռուսաստանցի Դմիտրի Կրյակվինի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերն ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։