Փրկարարները բռնել են Գառնիի տներից մեկը մտած շանը և տեղափոխել անվտանգ վայր
Հասարակություն«911» ծառայությունը հուլիսի 26-ին՝ ժամը 01:18-ին, տեղեկություն է ստացել, որ շունը մտել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մանուկյան 1-ին փողոցի տներից մեկը և անհանգստացնում է բնակիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: