Սարսափելի կադրեր` մանկական խաղահրապարակում երիտասարդ կնոջ սպանությունից (տեսանյութ)
VideoՌամենսկայա փողոցում գտնվող մանկական խաղահրապարակում Նատալյա Բասովոյի սպանության կադրերը հայտնվել են համացանցում։ Տեսանկարահանող սարքերի ֆիքսած կադրերը տեղադրվել են Telegram–ի Mash ալիքում։
Տեսանյութում երևում է, որ մարդասպանը Նատալյային մոտենում է հետևի կողմից և բոլորի աչքի առաջ սկսում է դանակով հարվածել կնոջը, ապա գործն ավարտին հասցնելուց հետո հեռանում է։ Կինը տեղում մահացել է։
Կատարվածից սարսափած ականատեսներն իրենց երեխաներին արագ գրկում ու փախչում են դեպքի վայրից` կարծելով, որ մարդասպանը իրենց էլ կարող է վնասել։
Սպանվածը 27 տարեկան էր, աշխատում էր մանկապարտեզում և ապրում էր մանկապարտեզի հարակից տարածքում վարձակալած բնակարանում։ Նա խնամում և մեծացնում էր իր 5–ամյա աղջկան։ Նատալյան ամուսնուց բաժանվել էր, որից հետո Տամբովից տեղափոխվել էր Ռամենսկայա փողոց։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով` մահացածի դուստրը հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում։ Նրան խնամում է հարազատ մորաքույրը։ Դեռ հայտնի չէ`երեխան տեսել է սպանությունը, թե ոչ։
Սպանության մեջ մեղադրվող 38-ամյա Շուստովը ձերբակալվել է։