Օլգա Բուզովան վայր է ընկել Բաքվում և վնասել ոտքը (տեսանյութ)
ՏնտեսությունՌուս երգչուհի Օլգա Բուզովան Բաքվում կայացած «Жара» փառատոնի ժամանակ սայթաքել եւ վայր ընկել ելույթի ժամանակ: Ընկնելու տեսագրությունը հրապարակվել է Instagram-ում:
Տեսանյութում երեւում է, որ երգչուհին փորձել է պարային շարժում կատարել, սակայն սայթաքել է եւ ընկել ծնկների վրա, փորձելով թաքցնել անհաջողությունը: Միջադեպի ժամանակ բեմը թաց է եղել և Բուզովան չի կարողացել ոտքի վրա կանգնած մնալ:
«Հուսով եմ, որ ոչ ոք սա չի նկատել»,- գրել է Բուզովան` խոստովանելով, որ ամենից շատ վախենում է հենց բեմի վրա ընկնելուց: