Գաել Անդոնյանը բաց է թողել ակումբի հերթական հանդիպումը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանի ակումբը սկսել է պայքարը Ֆրանսիայի երկրորդ լիգայում:
Ֆուտբոլի Ֆրանսիկայի երկրորդ լիգայում Անդոնյանի «Այաչո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Հավր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Գաել Անդոնյանը պահեստայինների շարքում էր և չմասնակցեց խաղին: