Մոսկվայում ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել (լուսանկարներ)
ՌուսաստանՄոսկվայի Թվերսկայա փողոցում գտնվող քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ազատ ընտրությունների հանրահավաքում, ըստ Մոսկվայի Ներքին գործերի վարչության, մասնակցել է 3500 մարդ: Դրանց թվում «մոտ 700 լրագրողներ և բլոգերներ, որոնք նախկինում տեղեկացրել էին իրենց մասնակցությունը ակցիայի լուսաբանմանը»,- հայտնում է տեղի ոստիկանությունը:
Ակցիան քաղաքային իշխանությունների կողմից համաձայնեցված չէր: Ըստ վերջին OVD-Info-ի տվյալների, ձերբակալվել է 435 մարդ: Ներքին գործերի նախարարությունը նախկինում պաշտոնապես հայտարարել էր 295 ցուցարարների ձերբակալման մասին:
Ոստիկաններն օգտագործել են մահակներ և էլեկտրաշոկեր:
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվող բողոցի ցույցի պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում:
Աղբյուրը՝ meduza.io