Վարդավառը՝ SAS-ում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրեկ՝ հուլիսի 28-ին, Հայաստանում նշվում էր Վարդավառի տոնը։ «ՍԱՍ գրուպ»-ը ևս միացել էր այս ավանդական տոնին։
«ՍԱՍ գրուպ» սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերում դեռևս վաղ առավոտյան ժամերից աշխուժություն էր տիրում. աշխատակիցները ջրով «օծում էին» ոչ միայն միմյանց, այլ նաև սուպերմարկետի հաճախորդներին և անցորդներին։
Միջոցառման գլխավոր նպատակն էր հասարակության լայն շերտերին ներգրավել հայկական, ավանդական այս տոնին, ինչպես նաև՝ համախմբվել միմյանց ուրախացնելու և մաքրություն մաղթելու գաղափարի շուրջ:
Ընդունված է համարել, որ Վարդավառին իրար վրա լցված ջուրն ունի բուժից հատկություն, այն ունի նաև սիրո և մաքրության խորհրդանիշ: Նախկինում այս տոնին երիտասարդները աղջիկներին վարդեր էին նվիրում և աղավնիներ բաց թողնում դեպի երկինք: Քանի որ ժամանակի հետ այս ավանդույթը վերացել է, ընկերությունն այլ կրեատիվ մոտեցում էր ցուցաբերում. ջրելուց բացի անցորդներին ձմերուկ էին հյուրասիրում։ Կանխատեսելով սպասվելիք իրադարձությունները` առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր, ջրցան հրացաններ էին բաժանվել, իսկ սուպերմարկետի դիմացի հատվածը զարդարվել էր Վարդավառին հատուկ ատրիբուտներով: