Մոսկվայում հայտնաբերվել է հայտնի բլոգերի դին` ճամպրուկի մեջ
RussiaՄոսկվայում հայտնաբերել են ճամպրուկ, որի մեջ պահված է եղել աղջկա դի, հայտնում է РЕН ТВ-ին:
Դիակը հայտնաբերել է տղամարդը, ում տանը վարձով ապրում էր զոհը: Նրան են զանգահարել աղջկա անհանգստացած ծնողները, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել գտնել իրենց դստերը:
Աղջիկը եղել է ամբողջովին մերկ, վիզը` կտրած:
Նշվում է, որ Եկատերինան բլոգեր էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր: