Ախալքալաքում Ինտերպոլի կողմից փնտրվող Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
ՎրաստանՎրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի դեպարտամենտի աշխատակիցները, պետական անվտանգության ծառայության հակահետախուզական դեպարտամնետի աշխատակիցների հետ համատեղ անցկացրած միջոցառումների արդյունքում Ախալքալաքում Ինտերպոլի կողմից փնտրվող անձի են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, 1989 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Թ. Գ.-ն կանխամտածված սպանության համար Ինտերպոլի կողմից փնտրվում էր 2015 թվականից:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այժմ ընթանում են օրենքով նախատեսված ընթացակարգեր՝ ձերբակալվածին արտահանձնելու համար: