00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահացել է աշխարհի ամենացածրահասակ մարդըՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին Հրդեհ՝ Երվանդ Քոչարի փողոցում գտնվող բնակարանում 25-ամյա Անի Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Մոլդովայի ընտրանունԱրմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբՀրդեհ՝ Մյասնիկյան պողոտայում. այրվել է տան տանիքը Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ ԻսրայելյանինԶելենսկին պահանջել Է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

Տնօրենի մրցույթին չեմ ներկայանա, քանի որ այն կանխորոշված է. Ռուբեն Արևշատյան

Ռուբեն Արևշատյանն իր  ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցելու համար։ Սակայն, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, լրջագույն կասկածներ ունեմ, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված։ 

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահագն Վերմիշյանը, մեր առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը։ Առավել մանրամասն՝ իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլևս չդիմի։ Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիոն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ։ Աուդիտը ներառում էր 2017-2018 թվականները /հիշեցման կարգով նշեմ, որ ես, թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել եմ 2018 թ․ սեպտեմբերից, և հաշվետու ժամանակահատվածում պաշտոնավարել եմ ընդամենը 3 ամիս/։ Կոմիտեի նախագահը՝ լավատեղյակ լինելով, որ թանգարանն ունի բազմաթիվ ծրագրեր և պատրաստվում է մեծ միջազգային ցուցահանդեսի, աջակցության փոխարեն միտումնաբար 3 ամսվա ընթացքում պառալիզված պահեց թանգարանի աշխատակազմը, խափանեց ծրագրային ցուցահանդեսի ժամկետներն ու աշխատակազմի ներսում առաջացրեց լարված իրավիճակ, քանի որ աուդիտորական խումբը հաճախ իրեն պահում էր ոչ պատշաճ և աչքի էր ընկնում աշխատակիցների արժանապատվությունը վիրավորող ու նվաստացնող վերաբերմունքով։ 

Բայց դա դեռ ամենը չէ․ օրերս ստանում եմ աուդիտորական թիմի եզրակացության նախագիծը և պարզվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը աուդիտորական գնահատմամբ համարվում է բարձր ռիսկային, իսկ աուդիտորական խմբի կարծիքը տնօրենի պաշտոնակատարի մասին բացասական է։ Իմ կառավարչական հմտությունները գնահատվել են բացասական, և նրանց ձևակերպմամբ ես չունեմ բավարար փորձառություն և հմտություն ՊՈԱԿ-թանգարանի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։ Առնվազն զավեշտալի է, թե ինչպես է աուդիտորական թիմը գնահատել իմ աշխատանքը, երբ հաշվետու ժամանակահատվածում ես ընդամենը 3 ամիս եմ կառավարել։ Եվ այս ամենը կատարվում է տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթից բառացիորեն օրեր առաջ։

Անցած տարվա հուլիսին, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանը առաջարկեց ինձ ստանձնել ճարտարապետության թանգարանի տնօրինությունը, ես երկար մտածում էի այդ առաջարկն ընդունելու շուրջ, քանի որ 15 տարի աշխատել եմ որպես անկախ համադրող և հետազոտող, գործելով միջազգային ասպարեզում։ Հասկանում էի, որ գործունեությանս հետ կապված ունենալու եմ թե՛ ժամանակային, թե՛ ստեղծագործական ազատության, ինչպես նաև ֆինանսական առումով որոշ սահմանափակումներ։ Սակայն, առաջարկը՝ ծառայեցնել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու միջազգային հեղինակությունս ճարտարապետության թանգարանի զարգացմանը, ինձ թվաց հետաքրքիր և սեպտեմբերի վերջին ես ընդունեցի այն։ Հետագա ամիսների ընթացքում թանգարանում կատարվեցին կոնցեպտուալ փոփոխություններ։

Թանգարանի տարածքը վերակազմակերպվեց՝ ձեռք բերելով այսօր արդեն հանրային հետաքրքրություն ներկայացնող և ակտիվորեն օգտագործվող դիսկուրսիվ հարթակ, հայտնի ճարտարապետների ընտանիքների հետ վերսկսվեցին ակտիվ բանակցություններ՝ ճարտարապետների արխիվները թանգարանին փոխանցելու կամ հետազոտման նպատակով ի պահ տալու ուղղությամբ, թանգարանը համալրվեց նոր արժեքավոր արխիվային նյութերով, համալրվեց նաև գրադարանը, որտեղ ավելացավ հետազոտողների ներհոսքը։ Անցկացվեց միջազգային կոնֆերանս, բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ։ Ցուցահանդեսային գործունեությունը ստացավ նոր մոտեցում՝ թե՛ հետազոտական, թե՛ էքսպոզիցիոն առումով։ 2000-ականների սկզբից Խորհրդային մոդեռնիզմի իմ և դրսի գործընկերներիս կողմից անցկացվող հետազոտությունը, որը հիմք հանդիսացավ բազմաթիվ խոշոր միջազգային ցուցահանդեսների, գիտաժողովների համար՝ հրավիրելով համաշխարհային մասնագիտական հանրության ուշադրությունը Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ժառանգության պահպանման և հետազոտման խնդիրների վրա, վերջապես հասավ Հայաստան՝ ներկայացվելով «Վաղվա քաղաքը» նախագծում։ Սակայն իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե միջազգային նման ցուցահանդեսը, որին մասնակցում և աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի և հեղինակավոր թանգարաններ ու հետազոտողներ, ինչպիսի անտարբերության և խոչընդոտների պետք է հանդիպեր Երևանում։ Ցուցահանդեսը կայացավ և ունեցավ տեղային, ինչպես նաև միջազգային մեծ արձագանք, ունեցավ առանձին ծրագիր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ունեցավ աջակցություն դրսի, ինչպես նաև ներսի մշակութային հիմնադրամների կողմից, որոնց թվում էր նաև «Իմ քայլը» հիմնադրամը, սակայն ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ներկա էր միայն աուդիտի ղեկավարը և ընկերս՝ Մարտուն Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ին կայանալու է ճարտարապետության թանգարանի տնօրենի մրցույթը, որին ես որոշել եմ չներկայանալ, քանի որ փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձևաչափի և վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաև ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։ Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ։

Կոմիտեի ղեկավարի հետ երկրորդ հպանցիկ շփման ժամանակ նա իր վերաբերմունքն արդեն արտահայտեց, թե՛ իմ գործունեության, թե՛ թանգարանի զարգացման իր տեսլականի մասին։ Մեջբերում․ «Ընկեր ջան, դու էդ քո մոդեռնիզմ-շմոդեռնիզմը թարգի։ Մենք պետք է զբաղվենք հայկական ճարտարապետության պրոպագանդմամբ»; Զավեշտալին այն է, որ տվյալ անձնավորությունը, ըստ երևույթին, անտեղյակ է, որ մոդեռնիզմը 20-րդ դարի հայկական ճարտարապետության գերակա մասն է, և նրա վերջին տարիների համաշխարհային հետաքրքրության և հետազոտության առարկա դառնալու հարցում ես անձնապես ունեցել եմ բավականին մեծ ներդրում։ 
Այսպիսով, ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։

Հ․Գ․ Այս մեկ տարին ինձ համար լուրջ փորձառություն էր պետական համակարգում պաշտոնավարելու առումով։ Ինձ համար հասկանալի դարձավ, որ հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ յուրացնելու և ներգրավելու նախահեղափոխական ժամանակաշրջանում կարծրացած պետական համակարգին զուգահեռ գործող և իմաստներ արտադրող, ինչպես նաև ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց և խմբերին։ Համակարգը կարիք ունի կոնցեպտուալ առումով արմատական և անհապաղ փոփոխությունների, քանի որ այն դեռևս շարունակում է գործել հին, նախահեղափոխական մեթոդներով, աշխատակազմերով, կաշկանդող և ոչ էֆեկտիվ օրենքներով։ Վերջերս ընկերներիցս մեկը, որը ևս ստանձնել է պետական մարմիններում աշխատելու պարտավորություն, շատ դիպուկ բնորոշեց պետական համակարգը, որպես «անմրցունակ գործազուրկ»։

Երբ խոսվում է սաբոտաժից, և որի ազդեցությունը իրապես զգացվում է մեր իրականության մեջ, այդտեղ քաղաքական դավադրություն փնտրելուց առաջ նախ պետք է անդրադառնալ բուն սաբոտաժ իրականացնող համակարգին։ Նախ և առաջ պետք է վերանայվի պետական համակարգի, պետական կառույցների աշխատանքի փիլիսոփայությունը, որ այն ձեռքը պարզված խեղճ ու կրակ ուզվորի կարգավիճակից կարողանա դառնալ՝ պրոակտիվ, և բաց լինի անհատական ներդրումների և նախաձեռնությունների համար, դիմացինի մեջ գող տեսնելու մոտեցումից վերափոխվի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը գնահատող համակարգի, Ժամանակ սպառող և ժամանակ սպանող պետական աշխատակազմերը փոխարինի էֆեկտիվ ու ճկուն, կոմպակտ ու արժանապատիվ աշխատավարձ ստացող աշխատանքային թիմերով։ Պետական կառույցը՝ լինի դա թանգարան, նախարարություն, թե կրթական հաստատություն, պետք է դիտարկի իրեն որպես ոլորտում առաջնային դերակատար։ Դա սկզբունքային ընկալում է, որը պետք է գործի իրապես, այլ ոչ դեկլարատիվ, իսկ դրա համար անհրաժեշտ են արագ և ռադիկալ փոփոխություններ, այլապես համակարգը վերարտադրելու է նույն իրականությունը, որի հետ մենք առնչվում ենք խորհրդային լճացման տարիներից ի վեր»։

Լրահոս
17 Հուն
Բացառիկ կարևոր է դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը. Գագիկ Հարությունյան Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց. Hraparak.am Ողբերգության վրա «աչոկ» հավաքողների մասին էլ չխոսեմ, առանց հայհոյանքի չի ստացվի. Բաբկեն Թունյան Ես նրան ճանաչել եմ որպես կիրթ, գրագետ և միաժամանակ ընդգծված պատասխանատվության զգացում ունեցող պաշտոնյա. Հարությունյան Պոռնոկայքն աշխատանք է առաջարկել Մեգան ՄարքլինՄանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերն իրականում նկարահանվել են ուրիշ վայրում. Արսեն Մկրտչյան Մահացել է աշխարհի ամենացածրահասակ մարդըՊատասխանատվություն է կրում ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ. Արթուր Ղազինյան Ի՞նչ տեղեկություններ են փորձել հեռացնել Գեորգի Կուտոյանի կենսագրականից. «Հետք» Էմինեմը նոր ալբոմ է թողարկել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Քաղաքացիները ոստիկանության բաժիններում ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք են կամավոր հանձնել (տեսանյութ) Շունն այլանդակել է արգենտինուհու դեմքը ֆոտոսեսիայի ժամանակ (լուսանկարներ)Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին Երևանի Շիրակի փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը հոսպիտալացվել էՑավակցություններ և արձագանքներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ «Սա սատանայի բույն է». Գերմանիայում ադրբեջանցին հարձակվել է մզկիթի վրաՀրդեհ՝ Երվանդ Քոչարի փողոցում գտնվող բնակարանում Ձյունը գալիս է, և մյուս օրը մաքուր է. սա լավ չէ, սա նորմալ է. Հայկ Մարության (տեսանյութ) Մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի. փոխվարչապետ 25-ամյա Անի Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Մոլդովայի ընտրանունԱրմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբՎաճառքի է հանվել առաջին տրանսգենդեր տիկնիկը (լուսանկարներ)Դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել․ Հայկ Մամիջանյան Լուսանկարում պատկերված անձը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ (տեսանյութ) Հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայում. այրվել է տան տանիքը Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ ԻսրայելյանինԶելենսկին պահանջել Է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին Արշավիր Ղարամյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի ընտանիքին և հարազատներին Գեորգի Կուտոյանն ուժեղ անձնավորություն էր․ Դավիթ Հարությունյան Մեքսիկայում զայրացած ամբոխը հրկիզել է մանկապիղծին (տեսանյութ)«Պանդոռայի արկղը» բացելու երկրորդ փորձըՀրայր Թովմասյանը հուզված էր․ թույլ չեմ տվել բարձրանա դեպքի վայր․ ՀՀՔԿ տեղակալ Արարատի մարզում Opel-ը բախվել է երկաթե գովազդային սյանը և մեջտեղից կիսվել. կան զոհերՄարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին. Արփինե ՀովհաննիսյանՍպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է․ ՍԱՏՄ Հայկ Մարությանը հանդիպել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներԿուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ ՔԿ GLOCK տեսակի ատրճանակը Կուտոյանին նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարըՏաթևիկ Ռևազյանը 6-ամյա Տիգրանի բուժման նպատակով հավաքված գումարը կրկնապատկել է Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներՇատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. Արման Թաթոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին Ավստրալիայում արդեն մի քանի օր է անձրև է տեղում (տեսանյութ) Երևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը սահել է ձորը (տեսանյութ) Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր Դատավոր Արթուր Ավագյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է«Իմ քայլի» անդամը պնդում է՝ Գեորգի Կուտոյանի, Հայկ Հարությունյանի և Աշոտ Կարապետյանի մահերի միջև կապ կա Երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար Եղեգնաձորի 29-ամյա բնակիչը 190․000 դրամ էր պահանջել (տեսանյութ)
Ամենադիտված
Արդեն մեկ տարի է, որ դու ինձ հետ չես, և ես կարոտում եմ քեզ ամեն օր. Մարիամ Փաշինյան (լուսանկար)Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք. Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Բավական անսովոր ավտովթար Քանաքեռում. նման բան միայն ֆիլմերում եք տեսել (տեսանյութ) Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր ՎանեցյանՎանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է եղբոր մահվան մասին (տեսանյութ)«Ձեր աղջիկը ողջ է և փնտրում է Ձեզ»Արթուր ջան, դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք. Փաշինյանի դստեր պատասխանը՝ Վանեցյանին«Թագավորն ու թագուհին». Լիլի Մորտոն՝ սիրելիի հետ (լուսանկարներ) Ռուսաստանի ապագա վարչապետը կիսով չափ հայ է
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞. մի հատ «տուպոյ» վարչապետ ունենք. Չեքիջյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ) Փեսացուն խայտառակել է անհավատարիմ հարսնացուին հյուրերի մոտ (տեսանյութ)Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ Փաշինյանը ռեստորանում ընտանիքի հետ տոնում է Ամանորը (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»«Սիրտս խառնում ա քո պես փսլնքոտ աբիժնիկներից». Սյուզան Սեդրակյանը «գրողի ծոցն է» ուղարկել ավագանու անդամին, ով հեգնել էր Նարեկ ՍարգսյանինՀայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)