Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia Start of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network report EU mission presented situation in Gegharkunik to French delegation Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign Affairs Nikol Pashinyan: Highways, railways, pipelines, cables must enter Turkey from Azerbaijan via Armenia Israel cancels Washington visit after US allows UN Security Council to pass resolution demanding a ceasefire in Gaza 

Տնօրենի մրցույթին չեմ ներկայանա, քանի որ այն կանխորոշված է. Ռուբեն Արևշատյան

Blogosphere

Ռուբեն Արևշատյանն իր  ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Ուրբաթ օրը հանձնեցի փաստաթղթերս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի տնօրենի մրցույթին մասնակցելու համար։ Սակայն, հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները, լրջագույն կասկածներ ունեմ, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են, ցանկալի թեկնածուն էլ՝ նախապատրաստված։ 

Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահագն Վերմիշյանը, մեր առաջին իսկ հանդիպումից հասկանալի դարձավ, որ կոմիտեի նախագահը, իմ առաջարկած թանգարանի զարգացման քաղաքականությանը հակադրեց կոշտ թայֆայականությունը։ Առավել մանրամասն՝ իմանալով իմ ընկերական հարաբերությունները Սարհատ Պետրոսյանի հետ, որի հետ նա ի սկզբանե ուներ լարված հարաբերություններ, առաջարկեց ինձ ընտրել, թե որ կողմում եմ։ Ինչին ստացավ շատ կտրուկ պատասխան, որ ինձ նման հարցերով այլևս չդիմի։ Այդ միջադեպից 3 օր անց անսպասելիոն թանգարանում հայտնվեց ՊՈԱԿ-ի գործունեության ներքին աուդիտորական քննություն անցկացնող խումբ։ Աուդիտը ներառում էր 2017-2018 թվականները /հիշեցման կարգով նշեմ, որ ես, թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել եմ 2018 թ․ սեպտեմբերից, և հաշվետու ժամանակահատվածում պաշտոնավարել եմ ընդամենը 3 ամիս/։ Կոմիտեի նախագահը՝ լավատեղյակ լինելով, որ թանգարանն ունի բազմաթիվ ծրագրեր և պատրաստվում է մեծ միջազգային ցուցահանդեսի, աջակցության փոխարեն միտումնաբար 3 ամսվա ընթացքում պառալիզված պահեց թանգարանի աշխատակազմը, խափանեց ծրագրային ցուցահանդեսի ժամկետներն ու աշխատակազմի ներսում առաջացրեց լարված իրավիճակ, քանի որ աուդիտորական խումբը հաճախ իրեն պահում էր ոչ պատշաճ և աչքի էր ընկնում աշխատակիցների արժանապատվությունը վիրավորող ու նվաստացնող վերաբերմունքով։ 

Բայց դա դեռ ամենը չէ․ օրերս ստանում եմ աուդիտորական թիմի եզրակացության նախագիծը և պարզվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը աուդիտորական գնահատմամբ համարվում է բարձր ռիսկային, իսկ աուդիտորական խմբի կարծիքը տնօրենի պաշտոնակատարի մասին բացասական է։ Իմ կառավարչական հմտությունները գնահատվել են բացասական, և նրանց ձևակերպմամբ ես չունեմ բավարար փորձառություն և հմտություն ՊՈԱԿ-թանգարանի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար։ Առնվազն զավեշտալի է, թե ինչպես է աուդիտորական թիմը գնահատել իմ աշխատանքը, երբ հաշվետու ժամանակահատվածում ես ընդամենը 3 ամիս եմ կառավարել։ Եվ այս ամենը կատարվում է տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթից բառացիորեն օրեր առաջ։

Անցած տարվա հուլիսին, երբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանը առաջարկեց ինձ ստանձնել ճարտարապետության թանգարանի տնօրինությունը, ես երկար մտածում էի այդ առաջարկն ընդունելու շուրջ, քանի որ 15 տարի աշխատել եմ որպես անկախ համադրող և հետազոտող, գործելով միջազգային ասպարեզում։ Հասկանում էի, որ գործունեությանս հետ կապված ունենալու եմ թե՛ ժամանակային, թե՛ ստեղծագործական ազատության, ինչպես նաև ֆինանսական առումով որոշ սահմանափակումներ։ Սակայն, առաջարկը՝ ծառայեցնել տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու միջազգային հեղինակությունս ճարտարապետության թանգարանի զարգացմանը, ինձ թվաց հետաքրքիր և սեպտեմբերի վերջին ես ընդունեցի այն։ Հետագա ամիսների ընթացքում թանգարանում կատարվեցին կոնցեպտուալ փոփոխություններ։

Թանգարանի տարածքը վերակազմակերպվեց՝ ձեռք բերելով այսօր արդեն հանրային հետաքրքրություն ներկայացնող և ակտիվորեն օգտագործվող դիսկուրսիվ հարթակ, հայտնի ճարտարապետների ընտանիքների հետ վերսկսվեցին ակտիվ բանակցություններ՝ ճարտարապետների արխիվները թանգարանին փոխանցելու կամ հետազոտման նպատակով ի պահ տալու ուղղությամբ, թանգարանը համալրվեց նոր արժեքավոր արխիվային նյութերով, համալրվեց նաև գրադարանը, որտեղ ավելացավ հետազոտողների ներհոսքը։ Անցկացվեց միջազգային կոնֆերանս, բազմաթիվ քննարկումներ, դասախոսություններ։ Ցուցահանդեսային գործունեությունը ստացավ նոր մոտեցում՝ թե՛ հետազոտական, թե՛ էքսպոզիցիոն առումով։ 2000-ականների սկզբից Խորհրդային մոդեռնիզմի իմ և դրսի գործընկերներիս կողմից անցկացվող հետազոտությունը, որը հիմք հանդիսացավ բազմաթիվ խոշոր միջազգային ցուցահանդեսների, գիտաժողովների համար՝ հրավիրելով համաշխարհային մասնագիտական հանրության ուշադրությունը Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ժառանգության պահպանման և հետազոտման խնդիրների վրա, վերջապես հասավ Հայաստան՝ ներկայացվելով «Վաղվա քաղաքը» նախագծում։ Սակայն իմ մտքով անգամ չէր կարող անցնել, թե միջազգային նման ցուցահանդեսը, որին մասնակցում և աջակցում էին աշխարհի բազմաթիվ հայտնի և հեղինակավոր թանգարաններ ու հետազոտողներ, ինչպիսի անտարբերության և խոչընդոտների պետք է հանդիպեր Երևանում։ Ցուցահանդեսը կայացավ և ունեցավ տեղային, ինչպես նաև միջազգային մեծ արձագանք, ունեցավ առանձին ծրագիր՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, ունեցավ աջակցություն դրսի, ինչպես նաև ներսի մշակութային հիմնադրամների կողմից, որոնց թվում էր նաև «Իմ քայլը» հիմնադրամը, սակայն ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ներկա էր միայն աուդիտի ղեկավարը և ընկերս՝ Մարտուն Գրիգորյանը։

Օգոստոսի 2-ին կայանալու է ճարտարապետության թանգարանի տնօրենի մրցույթը, որին ես որոշել եմ չներկայանալ, քանի որ փաստաթղթերս հանձնելուց հետո տեղեկացա մրցույթի ձևաչափի և վերջնական որոշման կայացման վերաբերյալ որոշ մանրամասների, ինչպես նաև ինձ հայտնի դարձավ, որ կա ցանկալի թեկնածու՝ ի դեմս հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի։ Ես չեմ պատրաստվում մասնակցել նախապես կանխորոշված էժանագին թատրոնին, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքաշինության կոմիտեն չունի թանգարանային գործունեության հետ կապ ունեցող գեթ մեկ կոմպետենտ մասնագետ։

Կոմիտեի ղեկավարի հետ երկրորդ հպանցիկ շփման ժամանակ նա իր վերաբերմունքն արդեն արտահայտեց, թե՛ իմ գործունեության, թե՛ թանգարանի զարգացման իր տեսլականի մասին։ Մեջբերում․ «Ընկեր ջան, դու էդ քո մոդեռնիզմ-շմոդեռնիզմը թարգի։ Մենք պետք է զբաղվենք հայկական ճարտարապետության պրոպագանդմամբ»; Զավեշտալին այն է, որ տվյալ անձնավորությունը, ըստ երևույթին, անտեղյակ է, որ մոդեռնիզմը 20-րդ դարի հայկական ճարտարապետության գերակա մասն է, և նրա վերջին տարիների համաշխարհային հետաքրքրության և հետազոտության առարկա դառնալու հարցում ես անձնապես ունեցել եմ բավականին մեծ ներդրում։ 
Այսպիսով, ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։

Հ․Գ․ Այս մեկ տարին ինձ համար լուրջ փորձառություն էր պետական համակարգում պաշտոնավարելու առումով։ Ինձ համար հասկանալի դարձավ, որ հետհեղափոխական պետական համակարգը պատրաստ չէ յուրացնելու և ներգրավելու նախահեղափոխական ժամանակաշրջանում կարծրացած պետական համակարգին զուգահեռ գործող և իմաստներ արտադրող, ինչպես նաև ոլորտում ինստիտուցիոնալ նոր պատկերացումներ առաջարկող անձանց և խմբերին։ Համակարգը կարիք ունի կոնցեպտուալ առումով արմատական և անհապաղ փոփոխությունների, քանի որ այն դեռևս շարունակում է գործել հին, նախահեղափոխական մեթոդներով, աշխատակազմերով, կաշկանդող և ոչ էֆեկտիվ օրենքներով։ Վերջերս ընկերներիցս մեկը, որը ևս ստանձնել է պետական մարմիններում աշխատելու պարտավորություն, շատ դիպուկ բնորոշեց պետական համակարգը, որպես «անմրցունակ գործազուրկ»։

Երբ խոսվում է սաբոտաժից, և որի ազդեցությունը իրապես զգացվում է մեր իրականության մեջ, այդտեղ քաղաքական դավադրություն փնտրելուց առաջ նախ պետք է անդրադառնալ բուն սաբոտաժ իրականացնող համակարգին։ Նախ և առաջ պետք է վերանայվի պետական համակարգի, պետական կառույցների աշխատանքի փիլիսոփայությունը, որ այն ձեռքը պարզված խեղճ ու կրակ ուզվորի կարգավիճակից կարողանա դառնալ՝ պրոակտիվ, և բաց լինի անհատական ներդրումների և նախաձեռնությունների համար, դիմացինի մեջ գող տեսնելու մոտեցումից վերափոխվի մասնագիտական կարողություններն ու փորձառությունը գնահատող համակարգի, Ժամանակ սպառող և ժամանակ սպանող պետական աշխատակազմերը փոխարինի էֆեկտիվ ու ճկուն, կոմպակտ ու արժանապատիվ աշխատավարձ ստացող աշխատանքային թիմերով։ Պետական կառույցը՝ լինի դա թանգարան, նախարարություն, թե կրթական հաստատություն, պետք է դիտարկի իրեն որպես ոլորտում առաջնային դերակատար։ Դա սկզբունքային ընկալում է, որը պետք է գործի իրապես, այլ ոչ դեկլարատիվ, իսկ դրա համար անհրաժեշտ են արագ և ռադիկալ փոփոխություններ, այլապես համակարգը վերարտադրելու է նույն իրականությունը, որի հետ մենք առնչվում ենք խորհրդային լճացման տարիներից ի վեր»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers Former Argentine Ambassador to Armenia awarded commemorative medal by Armenian Ministry of Foreign AffairsFormer Senegalese PM concedes defeat to opposition candidate day after presidential voteHamas chief, Iran FM meet in TehranCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsCatherine, Princess of Wales, has become an increasingly important member of the royal familyJustice minister on returning Azerbaijani who crossed Armenia border: Political decision enabling correct positioningRussia supplies oil to North Korea as UN sanctions regime nears collapse, Financial TimesTwo people saved from water after Baltimore bridge collapse, rescuers continue search operationHaiti’s leader to resign as gangs run rampant through country engulfed in crisisTurkey detains 147 people over alleged Islamic State tiesHow to help civilians impacted by the Israel-Gaza conflictEU, West supporting Ukraine based on its own interests, Borrell
Most Popular