Ողբերգական դեպք Երևանում. Աղի լճում լողալիս ջրահեղձ է եղել 78-ամյա քաղաքացին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 29-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ՝ 78-ամյա Հուսիկ Մ-ն է, ով լողալիս ջրահեղձ է եղել։