Նախկին փոխնախարարը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
PoliticalԱրդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտակ Ասատրյանը մրցույթի արդյունքներով նշանակվել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Մրցույթին առաջադրված է եղել 3 թեկնածություն։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։