Բասկետբոլի Մ18 թիմը դարձյալ պարտվել է Եվրոպայի առաջնությունում
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների թիմը կրկին պարտություն է կրել Եվրոպայում:
Անդորրայում ընթացող Եվրոպայի առաջնության երկրորդ մրցախաղում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ և պարտվեց 57:77 հաշվով: Հայաստանի թիմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալեքսեյ Չիժենոկն էր՝ 11 միավորով:
Մրցաշարի առաջին խաղում Հայաստանը զիջել էր Մալթային, իսկ հաջորդիվ կխաղա Ջիբրալթարի հետ: