ԱՄՆ-ում դեռահասները սպանել են մուսուլման տղամարդուն (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի ոստիկանությունը փնտրում է 3 դեռահասին, ովքեր մեղադրվում են 59-ամյա մուսուլման տղամարդու սպանության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, հայտնում է Sabah լրատվական գործակալությունը:
Սպանության օրը տղամարդը աշխատանքից տուն է գնալիս եղել, երբ անչափահասները հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել, ապա ինքնաշարժերով հեռացել:
Ոստիկանությունը խոստանում է 32 հազար դոլար պարգևատրել նրան, ով տեղեկություն կտրամադրի դեռահասների ինքնության և գտնվելու վայրի մասին: