Պապարացիները լուսանկարել են Լեդի Գագային համբուրվելիս, բայց ոչ Քուփերի հետ
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Լեդի Գագային պապարացիները բռնացրել են ձայնային ռեժիսոր Դեն Խորտոնի հետ համբուրվելիս։ Նրանց հաջողվել է լուսանկարել զույգին Կալիֆորնիայի ռեստորաններից մեկում նախաճաշելիս, որոնք հրապարակվել են People ամսագրում։
Ռեստորանի այցելուների խոսքով երգչուհին շատ երջանիկ տեսք ուներ։ Զույգը ռեստորանում անցկացրել է մոտավորապես մեկ ժամ, և նրանք այդ ընթացքում աշխույժ զրուցել և համբուրվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհուն մեղադրում էին Իրինա Շեյքի և Բրեդլի Քուփերի բաժանման մեջ, ինչի պատճառով ռուս օգտատերեը բոյկոտել էին երգչուհու Ինստագրամի էջը։