Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հաղթեց
ՍպորտԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենի երկրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա): Մելքումյանը վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) եւ այժմ ունի 1,5 միավոր:
Աղբյուրը՝ armchess.am