00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քենդալ Ջենների ու Բելլա Հադիդի հանգիստը Մայամիում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին «Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից«Ուրարտու»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբիցԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շավարշ ՔոչարյանինԶոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը Կոռուպցիայի թավշյա երանգները. ովքե՞ր չդիմացան գայթակղությանը«Ռոմա»-ի հայտացուցակը (լուսանկար)2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տեղակալն ու 4 ծառայողներ կանգնեցրել են դատարանի առջև. 168.am

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը անօրինական է համարում, պահանջում է վերացնել հիմքերը, վերականգնել իրեն աշխատանքի և փոխհատուցել հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար:

Ծառայության 13 տարվա աշխատակիցը, ով, ի դեպ, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համահեղինակներից է, ԵՊՀ-ում մաքսային վարչարարության ակադեմիական կրթության հիմնադիրն է համարվում, հեղափոխության ալիքի հերթական զոհն է դարձել «սևեր-սպիտակներ» պայքարի համատեքստում: Նշենք, որ Հայկ Ֆարմանյանը ՊԵԿ նախագահի դեմ հայցով դատարան դիմած միակ տուժած ծառայողը չէ, նույն ժամանակահատվածում զուգահեռաբար դատարան են դիմել ՊԵԿ ևս թվով 4 ծառայողներ, ընդ որում՝ առանցքային դեմքեր:

168.am-ին ներկայումս հայտնի դարձած անուները 2-ն են՝ Հասմիկ Ադամյանը, Ագաթա Վարդանյանը: Նրանք բոլորը, ըստ աղբյուրի, հարկադրաբար «կամովի» ազատման դիմումներ գրած մաքսային ծառայողներ են, բոլորին համակարգից դուրս են արել նույն ձեռագրով, և կադրային ռեզերվում եղած եռամսյա շրջանում երբևէ համաժեք այլ պաշտոն չի առաջարկվել:
Նշենք, որ Հայկ Ֆարմանյանի դեպքում պաշտոնակության հիմքը հաստիքի կրճատումն է եղել, մոտիվացիան մատուցվել է ստանդարտ դարձած «կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ»:

Սակայն վերակառուցման ջանքերը նոր ղեկավարությունը անզգուշորեն հետագայում չի տարածել նաև մյուս մաքսատների վրա, նոր մոդելը ներդրվել է բացառապես «Զվարթնոցի» մաքսատանը և, փաստորեն, հանուն այն բանի, որ ղեկավարող անձինք լքեն յուղալի պաշտոնները:

Ներսում ասում են՝ Հայկ Ֆարմանյանին ու մյուս ազատվածներին փորձել են զանազան մեթոդներով ճնշումների ենթարկել: Սկզբում «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթավորման բաժնի պետ Ֆարմանյանին ու մյուս ծառայողներին բացեիբաց ասվել է, թե գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանը իր սեփական թիմն է ուզում հավաքել, «կլյուչևոյ պոստերում իր մարդիկ պիտի լինեն»: Ակնարկներից հետո որևէ մաքսավոր կամովի ազատման դիմում չի գրել, ղեկավարությունն անցել է նախազգուշացնող քայլերի, ծառայողները նորից անդրդվելի են մնացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին հարկադրանքը հոգեբանական ճնշումներն են եղել, մաքսատան պետ Անրի Վարդանյանը սկսել է բաժնի պետերին շրջանցելով՝ հանձնարարականներ իջեցնել, սակայն պետերը համառորեն շարունակել են դիմադրել հարկադրանքի նաև այս ձևին:

Եվ ահա 2018թ. սեպտեմբերից գործի դրված զանազան մեթոդներից հետո որոշվել է, ի վերջո, կառուցվածքային փոփոխության գնալ՝ միավորելով «Զվարթնոցի» մաքսատան փաստաթղթային հսկողության բաժինն ու գանձումների բաժինը: Հատկանշական է, որ մինչ օրս այդ կառուցվածքով Հայաստանի 5 մաքսատներից միայն այս մեկն է գործում, իսկ դա նշանակում է, որ մոդելն իսկապես փոխվել է հանուն մի բանի, որ պետի պաշտոնում յուրային նշանակվի: Համակարգի ներսում մինչ օրս գլխի չեն ընկնում՝ ի վերջո, ո՞ւմ համար էր այսքան ջանք թափվում, ո՞վ է նորեկ աղջիկը, որը ոլորտի հետ առնչություն չունի, սակայն մաքսատան պետ Անրի Վարդանյանն իր մարդն է համարում:

Ընդգծենք՝ Անրի Վարդանյանը «Զվարթնոցի» մաքսատան պետ է դարձել հեղափոխությունից հետո, թերևս, այն պատճառով, որ ՀՀ նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ դստեր ամուսինը, իսկ ՀԱԿ-ական Ջհանգիրյանը, ինչպես երևում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար միայն դաշնակից ու դատաիրավական համակարգի «գլխավոր բարեփոխիչը» չէ։

Բնական է, որ մաքսայինում հատկապես օդային դարպասներով փոխադրվող ապրանքների մաքսազերծման հետ գործ ունենալը, այն էլ՝ փաստաթղթային վերահսկողության ֆրոնտում, համարվում է ամենայուղոտ պաշտոններից մեկն այս ոլորտում: Բացի այդ, կա նաև վերահսկող աչքի գործոնը՝ սահմանային անցակետերում, սովորաբար, ՊԵԿ ղեկավարությունն իր համար յուրային հսկողներ է ընտրում:

Ուստի Հայկ Ֆարմանյանի դերակատարումն այս դեպքում ռիսկային էր դառնում համակարգի հեղափոխական տերերի համար: Մանավանդ, որ հեղափոխական ալիքով ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող դարձած Շուշանիկ Ներսիսյանը մինչ օրս ոլորտային իմացությամբ չի էլ փայլում:

Հիշեցնենք, մասնավոր սեկտորից միանգամից մաքսայինի պետ դարձած Շուշանիկ Ներսիսյանը (համակարգում նրան կոչում են «Նակոլկա Շուշո») իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հաճախ է մամուլում ամենաընթերցված հոդվածների հերոսը դառնում: Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերմուհուն լրատվամիջոցները հիշատակում են ոլորտի օրենսդրությանը չտիրապետելու տարբեր առիթներով, դրոշի համար մաքսավորին աշխատանքից ազատելու սկանդալային դեպքով, որի ժամանակ, հիշեցնենք, Փաշինյանի վայրկենական բռնկումից անհարկի պատժվեց մաքսային շարքային ծառայողը։ Մինչդեռ գլխավոր մաքսավոր Շուշանիկ Ներսիսյանը խնայվեց, անգամ բանավոր նկատողություն չստացավ մաքսատանը՝ դրոշի հանդեպ իբր անհարգալից վերաբերմունքի համար:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս
6 Դեկ
Քենդալ Ջենների ու Բելլա Հադիդի հանգիստը Մայամիում (լուսանկարներ)Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված Է «Կեմպինսկի Բայա» իսպանական հյուրանոցում (լուսանկարներ) Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ. Երևանը պատրաստվում է Ամանորին YouTube-ը նշել Է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից. Դավիթ Բաբայան ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ ֆավորիտ է ուրվագծվումՏավուշի ոստիկանները 50-ամյա բնակարանագողին բռնել են հենց տան մեջ (տեսանյութ)Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի Չուկոտկայում 50-ից ավելի քաղցած սպիտակ արջեր շրջապատել են գյուղը (տեսանյութ)Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցելՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. Արթուր ԴանիելյանՋիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը (լուսանկարներ)Արտաքսումներ ՀՅԴ ֊ում Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի 2018-ի դեկտեմբերին Հաշվեքննիչ պալատի աշխատակիցներից ոմանք ստացել են 1.7 մլն դրամ պարգևավճար. Armlur.am Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին «Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է թիմից«Տխուր» Զելենսկին՝ Time-ի շապիկին (լուսանկար)«Ուրարտու»-ի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են ակումբիցԲարսեղ Բեգլարյանն այս աշխարհի համար վաղուց մահացել ա. Բարսեղ Բեգլարյան. ArmDaily.amՊուտինն ընտրել է երեխայի երազանք, որը կկատարի «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը Շվեդիայում ծանոթացել է Fryshuset կենտրոնների փորձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել Ղրղզաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շավարշ ՔոչարյանինՄերկ Դեմի Ռոուզը՝ առանց դիմահարդարման (լուսանկարներ)Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն. Նաիրա Զոհրաբյան Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում (լուսանկարներ, տեսանյութ)Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի ռազմական պլանը դեռ վավե՞ր է. Փայլանը` թուրք նախարարին Հրապարակի՝ մետրոյին հարող տարածքում տեղադրվել են արգելապատնեշներ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը «Ծանր էր». Մամեդյարովը՝ Մնացականյանի հետ հանդիպման մասին Ուզբեկստանցի կինը դանակահարել է ՀՀ քաղաքացուն Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Կարողա շեյխերը որ սկսել են հեռախոսով խոսել, քաղաքապետը ոտքերը դրել է սեղանին ու ասել՝ ոնց եմ ես ձեզանից զզվում. Յոժ (տեսանյութ)Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Կոռուպցիայի թավշյա երանգները. ովքե՞ր չդիմացան գայթակղությանըԿստեղծվի Ուսանողական Լիգա «Ռոմա»-ի հայտացուցակը (լուսանկար)Հայաստանը կներդնի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ Հորդորում ենք չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատանքներին․ «Հայավտոճան տնօրինություն» 17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել՝ սպառնալով հրապարակել նրա կիսամերկ լուսանկարները (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ գործընկերություն էր փնտրում ՀՅԴ-ի հետ․ հայտարարություն 2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել 34,5 մլրդ դրամ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ու Գվատեմալայի խորհրդարանները ծրագրում են համաձայնագիր կնքել Արարատ Միրզոյանն ու Ֆելիպե Ալեխոս Լորենզանան անդրադարձել են ԼՂ հիմախնդրի կարգավորմանը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելու կարգում. ՊԵԿ Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքըՀայ մարզիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)«Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգՆիվայի արկածները՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԹաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները