Բաթում - Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի. նա մահացել է
Чрезвычайный случайՎրաստանի Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում հետաքննություն է տարվում: