Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն ճամփորդել
Всемирная прессаՍաուդյան Արաբիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտասահման մեկնելու համար, ինչպես նաև խնամակալ դառնալ դեռահասների համար: Այդ մասին հայտնել է սաուդյան «Օքազ» թերթը:
Օրենքի նոր ձևակերպման համաձայն՝ այժմ 21 տարին լրացած կինը «կարող է ինքնուրույն ստանալ անձնագիր առանց խնամակալի պատադիր համաձայնության, ինչպես դա եղել է նախկինում»: Մինչ այդ կանայք ստիպված էին ստանալու արական սեռի խնամակալների թույլտվությունն արտասահման ուղևորությունների համար: Խնամակալի դերում կարող էր հանդես գալ սաուդցի հպատակուհու ամուսինը, հայրը կամ եղբայրը:
Բացի դրանից, կինն իրավունք է ստացել տղամարդկանց օրինակով խնամակալ լինելու անչափահաս երեխաների համար, նորածիններին գրանցելու պետական մարմիններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: