Դանի Ալվեսը կարիերան կշարունակի Բրազիլիայում
ՍպորտԲրազիլացի կիսապաշտպան Դանի Ալվեսը կարիերան կշարունակի հայրենիքում:
Ալվեսը 3,5 տարվա պայմանագիր է կնքել «Սան Պաուլո»-ի հետ: Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո կիսապաշտպանն ուներ ազատ գործակալի կարգավիճակ և բրազիլական թիմ է տեղափոխվել անվճար:
Դանի Ալվեսը հանդես է եկել բրազիլական «Բաիյա» ակումբում, ինչպես նաև «Սևիլիա», «Բարսելոնա», «Յուվենտուս» և ՊՍԺ թիմերում: