Իտալիայի գիշերային ակումբներից մեկում ձերբակալվել են 7 երիտասարդ

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է յոթ երիտասարդի՝ անցյալ տարի գիշերային ակումբում կատարված հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել էր վեց մարդ:
Ձերբակալվածներից վեցը մեղադրվում են սպանության մեջ:
19-ից 22 տարեկան երիտասարդները կասկածվում են խուճապ հրահրելու մեջ՝ օգտագործելով պղպեղի հեղուկ, որպեսզի մարդկանց թալանեն Կորինալդոյի «Blue Lantern» ակումբի ներսում:
Զոհերից հինգը 14-ից 16 տարեկան էին: Վեցերորդը 39-ամյա մի կին էր, որը ակումբ էր եկել իր դստեր հետ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալված տղամարդիկ հանցավոր խմբավորման անդամներ են:

