Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի երիտթևի հետ
PoliticalՀՀ 3-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը նախօրեին Դիլիջանում հանդիպում է ունեցել կուսակցության երիտասարդական թևի հետ:
Շուրջ 3 ժամ կուսակցության ղեկավարը պատասխանել է երիտասարդների` Հայաստանի ներքաղաքական կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: