Խոշոր վթար Արարատի մարզում. Range Rover-ը գլխիվայր հայտնվել է դաշտում
Emergency CaseԱրարատի մարզում քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, ինչի հետեւանքով 4 հոգի վիրավորվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։