Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 

Հովիկ Աբրահամյանի գույքը երեք տարում հնգապատկվել է. Fip.am

Քաղաքական

Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի քանակը վերջին չորս տարում ավելացել է 17-ով։

Մամուլում երկար տարիներ խոսվել է, որ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանին պատկանող բազմաթիվ շարժական և անշարժ գույք, ընկերություններ գրանցված են նրա մերձավորների, բարեկամների և աշխատողների անուններով։

Դեռևս 2014-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է նա հարստացել, Աբրահամյանը պատասխանել էր. «Ես դա իրոք աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ դա թույլատրվել է»։

Հատկանշական է, որ Աբրահամյանը 1995-2016 թվականներին՝ 21 տարի, զբաղեցրել է պետական պաշտոններ՝ քաղաքապետ, պատգամավոր, մարզպետ, նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ և վարչապետ։

Աբրահամյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2016-ի սեպտեմբերի 8-ին՝ վարչապետի պաշտոնը դադարեցնելու առթիվ։ Այն ժամանակ նա հայտարարագրել էր երեք բնակարան և մեկ ավտոտնակ, ինչպես նաև խոշոր չափերի գումար՝ 160 մլն դրամ և 1.5 մլն դոլար։

Սակայն վերջին չորս տարում պաշտոնաթող վարչապետը նոր բնակարաններ ու հողատարածքներ է ձեռք բերել, և հատկանշական է, որ դրանք գնել է իր մերձավոր հարազատներից։

Աբրահամյանի նոր գույքը

Կադաստրի պետական կոմիտեից Fip.am-ին տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Աբրահամյանի անունով ներկայում գրանցված է 21 միավոր գույք, այսինքն՝ ավելի քան հինգ անգամ ավել։ Ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև։

Փաստորեն, միայն հայրենի Մխչյան գյուղում Աբրահամյանը ձեռք է բերել 12 գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Ուսումնասիրելով կադաստրային փաստաթղթերը՝ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը 2018 թվականին նոր տարածքներ է ձեռք բերել նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Արզական համայնքներում։

Ներկայում Ծաղկաձորում Աբրահամյանին պատկանող երկու հողամաս կա՝ ընդհանուր առմամբ 1.592 հեկտար մակերեսով։ Դրանք են Անտառային 1-ին թաղամասի թիվ 3 և 4 հասցեներում գտնվող հողամասերը։

Այս երկու հողատարածքները 2009 թ․-ից պատկանում էին Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որը դրանք ձեռք էր բերել, համապատասխանաբար, 10 և 1 մլն դրամով։ Սակայն 2018 թ. ապրիլի 6-ին Աբրահամյանը գնել է այդ երկու հողատարածքները՝ որդուն վճարելով, համապատասխանաբար, 44 և 3.2 մլն դրամ։

Ըստ կադաստրային փաստաթղթերի, այս հողատարածքները գտնվում են Ծաղկաձորի հատուկ պահպանող տարածքում։ Այստեղ առկա է երկու հանգստի տուն՝ 395 քմ և 250 քմ մակերեսով։ Ի սկզբանե սրանք եղել են ինքնակամ շինություններ և օրինականացվել են Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2018-ի հուլիսին և 2019-ի հունվարին։ Օրինականացման համար նախկին վարչապետը պետությանը վճարել է 2.06 մլն և 1.3 մլն դրամ։

Արզականում Հովիկ Աբրահամյանին է պատկանում մեկ հողամաս՝ 0.331 հա մակերեսով, որի վրա կառուցված է երկու քոթեջ՝ 28.1 և 32.7 քմ մակերեսով։ Այս հողամասը և քոթեջները Հովիկ Աբրահամյանը ևս գնել է որդուց՝ Արգամից, կրկին 2018-ի ապրիլի 6-ին՝ վճարելով 5.2 մլն դրամ։ Արգամ Աբրահամյանը դրանք ձեռք էր բերել դեռ 2005-ի հուլիսին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 մլն դրամ։

Փաստորեն, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է «հետ վերցնել» իր գույքը մերձավորներից, այս դեպքում՝ որդուց։ Հատկանշական է, որ Արգամ Աբրահամյանն այդ հողատարածքները ձեռք էր բերել 19 և 23 տարեկան հասակում, երբ նրա հայրը բարձրաստիճան պաշտոնյա էր։

Աղբյուրը՝ fip.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Ամենադիտված