00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քաղաքապետարանում գրեթե վարակման դեպքեր չունենք, համենայնդեպս մինչև էս վերջերս․ Մարության (տեսանյութ) Այս խորհրդարանում, երբ փորձում ես միտք փոխանակել, դառնում է ժամանակի կորուստ․ Համազասպ Դանիելյան (տեսանյութ)Մեր երկրի խնդիրները եկեք չարտահանենք դուրս․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Սա միասնական աղետ է, և հորդորում եմ իմ գործընկերներին մտածել այդ ուղղությամբ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Այսօր կեսօրին ՄԻԵԴ-ը հրապարակելու է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռըՕ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)Կորոնավիրուսով վարակվելու նոր՝ 289 դեպք է գրանցվել. կա 4 մահ. ապաքինվել է 75 պացիենտԴուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Դահլիճից դուրս եմ հանելու բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

«Սասնա Ծռերի» կոչը Փաշինյանին՝ Արցախում ելույթին ընդառաջ

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հորդորում է Նիկոլ Փաշինյանին այսօր հրապարակում մերժել նախկիններին։

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019 թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին առաջարկվող ելույթի հիմնական թեզիսները Ազգային շահերը և գերակայությունները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտահայտի հետևյալ տեսակետները:

1) Այսօր համաշխարհային և տարածաշրջանային, առաջին հերթին՝ Չինաստանի Մեկ գոտի - մեկ ուղի կամ նոր Մեծ Մետաքսի ճանապարհի եվրասիական նախաձեռնությամբ պայմանավորված, զարգացումներն էապես մեծացնում են Արցախի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ Հայկական գործոնի, կարևորությունը։ Հայկական գործոնը կարող է կայանալ, եթե Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ։ Պատճառն այն է, որ Արցախի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զինված ուժերի հասանելիության տարածքում է գտնվում Գանձակի հաղորդակցային հանգույցը, որտեղով անցնում է Մեծ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը։ Բացի այդ՝ Արցախի մասում Իրանի հետ սահմանային հատվածի շնորհիվ հայ-իրանական սահմանը նախկին Մեղրու նեղ ու խոցելի միջանցքի փոխարեն վերածվում է ավելի քան 150 կմ երկարությամբ աշխարհաքաղաքական կայուն հենարանի և կամրջի՝ էապես մեծացնելով Հայաստանի տարածաշրջանային կարողությունները։ Մինչդեռ Իրանի հետ սահմանի Արցախյան հատվածի կորուստը և այն օտարի վերահսկողության տակ հայտնվելը միանգամայն խոցելի և երկրորդական է դարձնում մեզ։ Եթե Արցախն առնվազն ներկայիս տարածքով չլինի Երևանի լիակատար և ուղիղ կառավարման ներքո, էապես մեծանում են Արցախի նկատմամբ օտար վերահսկողություն, այդ թվում՝ զորքեր տեղակայելու միջոցով, հաստատելու գայթակղությունը և վտանգը։ Դա, իր հերթին, էապես մեծացնում է պատերազմի վտանգը։ Ուստի մեր համազգային օրակարգի առաջին և հիմնական հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության հետ Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելը։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր կառավարել Արցախի կեղծ ու արհեստական անկախությամբ պայմանավորված վտանգներն ու վնասները, ապա այսօր, նշված գայթակղություններով և հավանական զարգացումներով պայմանավորված, դրանց չեզոքացումն այլընտրանք չունի։ Որպեսզի Արցախի դե յուրե միացումն ավարտելու գործընթացն առավելագույնս արդյունավետ լինի մեր ազգային շահերի համար և ընկալելի ու ընդունելի լինի միջազգային իրավունքի և հարաբերությունների տեսակետից, դա պետք է անենք Հայաստանի 1-ին Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Մենք Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդն ենք։ Մեր պետությունն օկուպացվել է 1920-21 թթ.։ Արցախը նրա օկուպացված տարածքի մի մասն էր, որ մենք ազատագրել ենք։ Եվ այդ ամենը արտահայտել ենք Արցախյան շարժման ընթացքում միացման համազգային նպատակով և, ի կատարումն դրա արձանագրված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի անկախության մասին հռչակագրով և Սահմանադրության նախաբանով։ Ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքներն այլևս չեն կարող լինել բանակցությունների հիմք։ Մինսկի խումբը պետք է դառնա հակամարտության շփման գծի ապառազմականացման և տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջնորդ և երաշխավոր՝ բացառելով Հայաստանի դեօկուպացված տարածքից զիջումները։ Միևնույն ժամանակ՝ Մինսկի խումբը պետք է տարածաշրջանում խաղաղության և ինտեգրացիայի երաշխավորման համար գործուն քայլեր կատարի տարածաշրջանային փակ զոնայի և ռումբի վերածված Նախիջևանի ապառազմականացման և նրանով անցնող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։

2) Այս համատեքստում և նշված հրամայականին համապատասխան՝ շատ կարևոր է դառնում Արցախում իշխանության ձևավորման հարցը։ Մենք այսօր այստեղ՝ ձեզ հետ միասին, ուղիղ ժողովրդավարության գործադրմամբ պետք է ընդունենք չափանիշներ և սկզբունքներ, որոնք պետք է պարտադիր դառնան Արցախի կառավարման համակարգի առաջիկա կերպափոխման համար։ Առաջինը, որ պետք է հաստատենք, նախկին հանցավոր ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներին բացառելն է։ Նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած որևէ անձ չի կարող հավակնել Արցախի նախագահի, պատգամավորի կամ նախարարի պաշտոններին։ Նրանք, որ մաս են կազմել իշխանության յուրացման, պետության զավթման, կեղեքման, թալանի, ապօրինության, ովքեր կապված են սպանությունների, բռնությունների, կամայականության և այլ ծանր ոճիրների հետ, պետք է մոռանան քաղաքականության մասին և մտածեն պատասխան տալու և իրենց մեղքերը քավելու մասին։ Նախագահի և այլ բարձր պաշտոնների հավակնորդներ կարող են լինել միայն նշվածից զերծ մնացած անձինք։ Արցախը Հայաստանի մի մասն է և Արցախում չեն կարող լինել ուրիշ, Հայաստանի մնացյալ հատվածի համար մերժելի երևույթներ և անձինք։

3) Արցախի նոր Նախագահի և ամբողջ իշխանության հիմնական օրակարգը պետք է լինի Արցախի դե յուրե միացման գործընթացի ավարտն ապահովելը։ Այդ գործընթացը ենթադրում է պլանավորված կերպով Արցախի կեղծ անկախությունն ամրագրող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում և ինտեգրում Հայաստանյան իրավական համակարգի և ինստիտուտների մեջ։ Բնականաբար՝ առաջնահերթորեն պետք է վերացվեն մեր ազգային միասնությունը և արժանապատվությունը ոտնահարող անցակետ-մաքսակետերը, ռոումինգը և այլ արհեստական խոչընդոտներ։ Անշուշտ, միացման դե յուրե գործընթացը սառած կետից շարժելու հիմնական քայլը Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովումն է, որը պետք է առաջին հերթին կատարենք։ Հետագայում պետք է ամբողջությամբ միասնականացվեն իրավական համակարգերը, պետական կառույցները և այդպես մինչև վերջնական ինտեգրում։ Զուգահեռաբար՝ պետք է ամբողջ թափով ձեռնամուխ լինենք ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, որ մինչ օրս արհեստականորեն ձախողվել է։ Այս հարցում առաջնային է արդեն վերաբնակեցվածների իրավունքների, մասնավորապես՝ սեփականության իրավունքով հողհատկացման իրավունքի, երաշխավորումը։

4) Այսօր այստեղ ներկա են նաև արտերկրաբնակ մեր հայրենակիցները, ուստի շատ լավ առիթ և հնարավորություն է անդրադառնալու նաև համահայկական օրակարգի որոշ կարևոր հարցերի։ Հիմնական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առաջ՝ համազգային ներառականության ապահովումն է։

Դրա համար առաջնահերթ է.

ա) ապահովել ընտրություններին և հանրաքվեներին արտերկրաբնակ քաղաքացիների մասնակցության իրավունքը,

բ) Արցախում և արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությամբ ընդունել նոր Սահմանադրություն, որը պետք է ամրագրի նաև արտերկրաբնակների ընտրվելու իրավունքը.

գ) ստեղծել մեծ հայրենադարձության պայմաններ և նախադրյալներ.

դ) ձևավորել Ազգ-բանակ համակարգ, որը հնարավորություն կտա համախմբելու, կատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ամբողջ ազգի բովանդակ պաշտպանական զորությունը.

ե) նշված քայլերին զուգահեռաբար ստեղծել պայմաններ և նախադրյալներ, որպեսզի ձևավորվի Հայաստանակենտրոն համահայկական ցանցը կամ Հայկական աշխարհը՝ մեր գոյության և ստեղծագործ զարգացման միակ և ամենաարդյունավետ կազմակերպվածքը»,– ասվում է «Սասնա Ծռեր» կուսակցության հաղորդագրությունունում։

Լրահոս
26 Մայ
Քաղաքապետարանում գրեթե վարակման դեպքեր չունենք, համենայնդեպս մինչև էս վերջերս․ Մարության (տեսանյութ) Մայիսի 28-ից 31-ը ոչ աշխատանքային օրեր են. ոստիկանությունը հորդորում է հավաքույթներ չկազմակերպելԱյս խորհրդարանում, երբ փորձում ես միտք փոխանակել, դառնում է ժամանակի կորուստ․ Համազասպ Դանիելյան (տեսանյութ)Աբովյանի գերեզմանատանը տղամարդու դի է հայտնաբերվելՄեր երկրի խնդիրները եկեք չարտահանենք դուրս․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Սա միասնական աղետ է, և հորդորում եմ իմ գործընկերներին մտածել այդ ուղղությամբ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)«Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է»Այսօր կեսօրին ՄԻԵԴ-ը հրապարակելու է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռըԻնչ պետք է անել, երբ ցանկանում եք դառնալ մոտոհրաձիգ, հրետանավոր, տանկիստ, ինժեներ կամ հետախույզ․ ՊՆՕ՜, իմ սիրելի իշխանության ներկայացուցիչներ, ինչո՞ւ եք պաշտպանում բանկերին․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)Կորոնավիրուսով վարակվելու նոր՝ 289 դեպք է գրանցվել. կա 4 մահ. ապաքինվել է 75 պացիենտՉսխալվե՛նք երկրորդ անգամ․ Գոհար ԱբաջյանԴուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից․ կլինի կադրային առաջին նշանակումը․ ԱՀ նախագահՆիկոլը մեղքը գցեց «սիրելի հայրենակիցների» գրպանը. համավարակի դեմ այդպես չեն պայքարում. ՇարմազանովԴահլիճից դուրս եմ հանելու բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 4369 մարդ ՃՏՊ՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա տուժած Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակը կարող է կանխարգելել վարակի տարածումը. վարչապետ «Պետք է թեստավորել բոլորին՝ համավարակի իրական պատկերը ստանալու համար»Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը․ ՈՒՂԻՂՕրվա խորհուրդԱստղագուշակ՝ մայիսի 26-ի համար«Իրատես». Ամենահուժկու «ընդդիմությունը» վիրուսն է Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են․ «Հրապարակ»«Ժողովուրդ».Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են«Փաստ». Նոր ճակատով գրոհ իշխանության դեմ «Ժողովուրդ». Մերժված ուժերի ռեվանշի փո՞րձ, թե՞ սյունեցիների բարկության դրսեւորում«Իրավունք». Արտակարգ դրության հետ կավարտվի Ավինյանի պաշտոնավարումը«Հրապարակ». Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են«Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան«Փաստ». Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը«Հրապարակ». Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն«Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Ուհանում բացահայտվել է COVID-19-ի 189 նոր ասիմպտոմատիկ դեպք․ Ռիա Նովոստի Իմ ամբողջ կյանքի ընթացքում այսպիսի ամոթի զգացում իմ ազգի համար ես չեմ զգացել. Նարեկ Հախնազարյան (տեսանյութ) Շվեդիան 38 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսից տուժած աղքատ երկրներինԴիմակ չկրողների մեծ մասը ցածր ինքնագիտակցություն ունի և տգետ է. Նարինե Մկրտչյան Զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանն ամենալավ վարձավճարը չէր. Միքայել ՈսկանյանՀայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. Թորոսյան Վրաստանը պաշտոնապես հայտարարեց. պատասխան կպահանջեն Արսեն Թորոսյանից Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Iravaban.net Հորս օրինակով տեսածս տղամարդը գրեթե կատարյալ էր. Նազենի ՀովհաննիսյանՊարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեությունԲոլոր հարցերին տրվել են պատասխաններ. Աննա Կոստանյանը՝ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի արտահերթ նիստի մասինՀՀ մարզերից վեցում տնկվել է ավելի քան 1 մլն ուռենի (տեսանյութ) 90-ամյա տղամարդուն բուժում է նշանակվել սեռական հարաբերությունից կախվածության համարԴիմակի կրումը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Վաղը կարևոր օր է. Անի Սամսոնյան
Ամենադիտված
Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը13-ամյա տղայից հղիացած դայակը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման (լուսանկար)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Ռուս բուժքույրն աշխատանքի է ներկայացել թափանցիկ պաշտպանիչ հագուստով և ներքնազգեստով (լուսանկար)Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ3 ամսվա համար 68.000 եմ ստացել, 3 աղջիկ ունեմ․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլար
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել