Միլիոնավոր ալ վարդեր. Քայլի Ջենների փեսացուն ցնցել է նրան արտասովոր անակնկալով (տեսանյութ)
ԱյլՌեալիթի-շոուի աստղ, մոդել Քայլի Ջենները տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում, որում նրա տունը պատված է կարմիր վարդերի թերթիկներով: Տեսանյութում Քայլին ցուցադրում է նաև բացիկը, որի վրա գրված է. «Ծնունդդ շնորհավոր: Մենք միայն նոր ենք սկսում: Սիրում եմ քեզ»:
«Իմ տունը պատված է վարդերով, բայց դեռ իմ ծնունդն էլ չէ»,- տեսանյութին կից գրել է մոդելը:
Երկրպագուները մեկնաբանություններում ենթադրել են, որ անակնկալի հեղինակը Թրևիս Սքոթն է՝ Քայլիի սիրեցյալը:
Նշենք, որ զույգը ունի դուստր՝ Սթորմին, սակայն մինչ այժմ նրանք չեն օրինականացրել իրենց հարաբերությունները:
View this post on Instagram