Թափառող շները «Լաթար» ռեստորանի մոտ անհանգստացրել են երեխաներին

«911» ծառայությունը օգոստոսի 5-ին, ժամը 20:46-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում թափառող շներն անհանգստացնում են երեխաներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շներին տեղափոխել են անվտանգ տարածք: