Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը ծանր հետևանքներ է առաջացնելու Նիկոլ Փաշինյանի համար

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2018-ի ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանը ցույց տվեց ինստիտուտների ուժն ու խորությունը, որոնք կարող էին մեզ մղել դեպի ժողովրդավարական առաջընթացի շատ բարձր մակարդակ: Դա չէր կարող կատավել մեկ գիշերվա ընթացքում: Դա կառուցում էր տարիներ շարունակ՝ ի դեմս հանրային ինստիտուտների, քաղաքացիական հասարակության, ի դեմս բոլոր մյուս ինսիտիտուների՝ լրատվամիջոցներ, պետական ինստիտուտներ»,- սա հատված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում ունեցած ելույթից։

Համաժողովը կայացել է հուլիսի սկզբին՝ մոտ մեկ ամիս առաջ։ Մնացականյանի ելույթի՝ առաջին հայացքից որևէ սենսացիա չպարունակող այս հատվածն իրականում սկանդալային է ու խայտառակ։ 
Երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հինգ տարվա վաղեմության մի գաղտնի փաստաթուղթ, հայտարարեց, որ Հայաստանում պետական կառավարման մարմինները վերից վար թաթախված են եղել կոռուպցիայի մեջ:

«Երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»... սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշումներն են, որոնք կրկնում ենք, հնչել են օգոստոսի 4-ին։ Ստացվում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Բաթումիում Հայաստանի արտգործնախարարը փառաբանում է Հայաստանի պետական կառավարման համակարգը, խոսում է պետական ինստիտուտների կայացվածության մասին, իսկ դրանից շաբաթներ անց երկրի վարչապետը խոսում է ինստիտուցիոնալ ձախողման, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի մասին։

Եվ ուրեմն հարց է առաջանում. նշված պաշտոնյաներից ո՞վ է իրավացի՝ վարչապե՞տը, որ խոսում է պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի մասին, թե՞ արտգործնախարարը, ով այդ նույն համակարգը ներկայացնում է որպես կայացած և զարգացող։ Այս հակասականության մեջ կան բազմաթիվ շերտեր։ Բայց ամենագլխավորն այն է, որ Զոհրաբ Մնացականյանի ելույթի տրամաբանությամբ, իր իսկ ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, տապալել է կայացած ու զարգացող պետական կառավարման համակարգ ունեցող իշխանությանը, այսինքն՝ Հայաստանը զրկել է պայծառ ապագայից։

Սա ի դեպ, իր մեջ հանցագործության, ծանր հանցագործության տարրեր է պարունակում։ Կրկնում ենք, եթե առաջնորդվում ենք Զոհրաբ Մնացականյանի տրամաբանությամբ։ Հակառակ դեպքում, եթե իրավացի է Նիկոլ Փաշինյանը, ապա Զոհրաբ Մնացականյանը մեկ օր իսկ չպետք է զբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը։

Զոհրաբ Մնացականյանի հիացմունքը Հայաստանի նախկին պետական կառավարման համակարգի վերաբերյալ հասկանալի է ու տրամաբանական. նա տարիներ, տասնամյակներ շարունակ բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում, աշխարհում պաշտպանել է այդ համակարգն ու այն ծնած իշխանությանը, երբ Հայաստանում ոտնահարվել են մարդու իրավունքները, երբ 2008-ին գնադակահարվել են ՀՀ քաղաքացիները։ Հիմա այդ նույն պաշտոնյան իր նման նախկինում աշխատած տասնյակ դիվանագետների հետ ղեկավարում է Հայաստանի արտգործնախարարությունը, որը դե ֆակտո վերածվել է սաբոտաժի օջախի։

Հայստանի ԱԳՆ-ում բազմաթիվ են անցյալից մնացած այնպիսի կադրեր, որոնք իրենց ամենավատ ձևով են դրսևորել Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող փուլերում՝ նույն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ինչու ոչ՝ հենց 2018-ի հեղափոխության օրերին։ Առաջինի դեպքում նրանք կրծքով պաշտպանել են սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությանը, իսկ անցած տարի՝ ճիշտ հակառակը՝ իրենց ռեզիդենտ երկրներում որպես հանցագործ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։

Հիմա, սակայն, նրանք շարունակում են դեսպանական և այլ պաշտոններ զբաղեցնել արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմում։ Եվ պետք չէ զարմանալ, որ նման կադրերով իրականացվող արտաքին քաղաքականությունը պետք է լինի այնքան ամորֆ, անգույն, հարմարվողական ու ոչ նախաձեռնողական, որքան մեր դիվանագիտությունն է այսօր։ Դա նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների որդիներով ու փեսաներով իրականացվող արտաքին քաղաքականությունն է, որում չեն պահպանվում անգամ դասական, դասագրքային դիվանագիտության կանոնները:

Բավական է նշել, որ արտերկրում գործող մեր դեսպանատներն աշխատում են առանց Երևանից ստացվող դիրեկտիվների։ Դա և մասնագիտական, և՛ քաղաքական խայտառակություն է, որին պետք է վերջ դնել օր առաջ։ Այլապես մենք անընդհատ ականատես ենք լինելու այսպիսի խայտառակ իրավիճակների, երբ արտգործնախարարը կամ նրա ենթակա դեսպանները հերքելու, հակադրվելու են իրենց անմիջական ղեկավարին։

Դա անխուսափելի է լինելու, քանի որ նրանք ներկայացնում են հին Հայաստանը, մերժված Հայաստանը։ Պարզապես նոր Հայաստանի ղեկավարության հարմարվողականության, կադրային սովի պատճառով նախկինները դեռևս շարունակում են պաշտոնավարել ու բարձրանալ դիվանագիտական հիերարխիայի աստիճանասանդղակով՝ ստվերելով նոր Հայաստանը, դրա հիմքում դրված արժեքներն ու գաղափարները։

Զոհրաբ Մնացականյանի՝ Բաթումիում ունեցած ելույթը Հայաստանի դիվանագիտության ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մի դրվագն է սոսկ։ Սակայն այն անպայմանորեն պետք է ունենա հետևանքներ, այլապես միջազգային ասպարեզում կդադարեն լուրջ վերաբերվել Հայաստանին ու նրա իշխանությանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ
Ամենադիտված