Հնդիկ տղամարդը պոկերով պարտվել է իր կնոջը և թույլատրել ընկերներին բռնաբարել նրան
Հնդիկ տղամարդը պոկերով պարտվել է իր կնոջը և թույլատրել ընկերներին բռնաբարել նրան: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Տղամարդը պոկեր է խաղացել իր ընկերոջ և բարեկամի հետ: Երբ նա խաղադրույք է կատարել իր կնոջը և պարտվել, մյուս երկու տղամարդը բռնաբարել են նրան: Դեպքից հետո կինը փախել է տանից ծնողների մոտ, բայց տղամարդը եկել է նրա մոտ, ներողություն խնդրել՝ ընդունելով իր մեղքը:
Կինը ներել է նրան, բայց տուն գնալու ճանապարհին տղամարդը կանգնեցրել է ավտոմեքենան և կրկին թույլ տվել իր ընկերներին բռնաբարել:
Նշվում է, որ ի սկզբանե ոստիկանույթյունը հրաժարվել է գործ հարուցել դեպքի առթիվ: Սակայն դատարան դիմելուց հետո ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդումը գրանցել է: