Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են կողոպուտի փորձ կատարած երիտասարդին (տեսանյութ)
VideoՀՀ ոստիկանությունը օգոստոսի 6-ին տեղեկություններ է ստացել, որ երկու օր առաջ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում կողոպուտի փորձ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ հարվածել է մի աղջկա ու փորձել հափշտակել նրա պայուսակը, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, Կենտրոնի քրեական հետախույզները նույն օպերատիվությամբ պարզեցին նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Օգոստոսի 6-ին հայտնաբերվել է Գյումրիի բնակիչ 28-ամյա երիտասարդն ու բերման ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժած անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդում տվել։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են: