Հունաստանում զբոսաշրջային ավտոբուս է այրվել
Աշխարհkozanilife.gr-ը հայտնում է, որ Հունաստանի հյուսիսում զբոսաշրջային ավտոբուս է այրվել:
Ավտոբուսը բռնկվել է Կոզանի քաղաք տանող թունելում: Հրդեհը սկսվել է դեռևս անհասկանալի պատճառներով:
Վարորդը հասցրել է ավտոբուսը թունելից դուրս հանել, իրականացվել է ուղևորների անհապաղ տարհանում։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։