Կառավարությունը բարձրացրեց պարտադիր զինծառայողներին հատկացվող ամսական գումարը (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացվեց 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: