Մուշավանում այրվել է խոտածածկ տարածք (տեսանյութ)
ՏեսանյութերՕգոստոսի 8-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14:32-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: