Երևանի Կիևյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. վնասվել է նաև «Տաշիր պիցցա»-ի ապակին
Чрезвычайный случайՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել և տապալվել է։ Ընկնելու արդյունքում մասամբ վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծառի տապալման հետևանքով կոտրվել է նաև «Տաշիր պիցցա»-ի հսկայական ապակին՝ փշրվելով ու լցվելով շենքի ներսը։