Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,-այս մասին ասված է հրամանագրում: