Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Տավուշում ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում չարաշահումների դեպքով նոր քրգործ է հարուցվել

Իրավունք

 Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված հերթական լայնածավալ ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. մայիսի 30-ին ՀՀ տրանսպորտի նախարարության և կապալառու 2 առևտրային կազմակերպության կոնսորցիումի միջև կնքվել է Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման վերաբերյալ պայմանագիր, որի գինը կազմում է 1 մլրդ 298 մլն ՀՀ դրամ:

Նախարարության հետ կնքված այլ պայմանագրով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրել է մեկ այլ առևտրային կազմակերպություն:

 2019թ. հուլիսի 3-ին կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի ու տեխնիկական հսկիչի կողմից հաստատվել է ճանապարհի առանձին հատվածում ճանապարհային պատվածքի՝ ընդհանուր 44 հազար 479 քմ ծավալով հիմնանորոգման աշխատանքներից 110 մլն 710,6 հազար ՀՀ դրամ արժեքով 30 000 խմ «Ա» տիպի 4 սմ շերտով տաք մանրահատիկ ասֆալտբետոնի տեղադրման աշխատանքների կատարման դիմաց վճարման իրավունք վերապահող կատարողական ակտ: Վերջինս կապալառուի կողմից ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ կատարված աշխատանքների ընդունման նպատակով:

Մինչդեռ դրանից առաջ իրականացվել են ճանապարհի նշված հատվածում կատարված ասֆալտբետոնե ծածկի վերին շերտից վերցված հանուկների համատեղ լաբորատոր փորձարկումներ, համաձայն որոնց արդյունքների՝ ասֆալտապատված  ճանապարհահատվածի առանձին գոտիներում ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի խտացման գործակիցը կամ բարձրությունը չեն համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերի պահանջներին, ինչի մասին, նախքան կատարողական ակտը աշխատանքների ընդունման նպատակով ներկայացվելը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գրությամբ տեղեկացվել է կապալառուին: Բացի այդ, նշված համատեղ փորձարկման արդյունքները հաստատվել են նաև հենց կապալառուի պատվիրմամբ փորձաքննություն իրականացնող առևտրային կազմակերպության ներկայացուցիչների ստորագրություններով՝ առանց առարկության: Կատարողական ակտով ընդունման ներկայացված շինարարական նորմերին չհամապատասխանող ճանապարհային պատվածքի հիմնանորոգման աշխատանքները գումարային առումով կազմել են 33 մլն 210 հազար ՀՀ դրամ:   

Բացի այդ,  պարզվել է, որ աշխատանքների ընդունման համար կազմված միջանկյալ ակտերում ընդունման ներկայացված աշխատանքները բնութագրող տվյալները լրացվել են թերի, դրանցում նշված չեն ընդունված աշխատանքների տեղամասը, տեղադրված ասֆալտբետոնե շերտի հաստությունը, միջին լայնությունը, ասֆալտբետոնե խառնուրդի տեսակը:

Այսինքն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ են օգտագործվել: Մասնավորապես, տեխնիկական հսկողությունն իրականացվել է պայմանագրային դրույթների խախտումներով, աշխատանքները չեն կատարվել անհրաժեշտ որակով ու ծավալով, սակայն հաստատվել է սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ բովանդակային առումով կեղծ կատարողական ակտ, որը ներկայացվել է վճարման: Պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել միայն այն պատճառով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից հիշյալ կատարողական ակտը ուսումնասիրվել է, ու դրանում առկա թերությունների հայտնաբերման պատճառով նշված աշխատանքները չեն ընդունվել:

Նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում օրեր առաջ նշված միջպետական նշանակության ավտոճանապարհի  նույն հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ ևս հարուցվել էր քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Ամենադիտված