Մեծ Բրիտանիայում ընտանիքը 6 թաթ ունեցող լաբրադոր Է որդեգրել
ԱյլԲուժքույր Լորեն Մելմոնի ընտանիքը, որն ապրում Է Մեծ Բրիտանիայի Քենթ քաղաքում, որոշել Է վերցնել վեց թաթ ունեցող ութշաբաթական սեւ լաբրադորին: Լաբրադորի առջեւի զույգ թաթերը երկատվում են, նա տեղաշարժվում Է կենգուրուի նման թռչկոտելով:
Արտասովոր կենդանու տերերը երկյուղում Էին, որ նրան կորոշեն քնեցնել: Պատմության մասին հայտնել Է The Daily Mail-ը: Քոթոթին անվանել են Ռու՝ դիսնեյյան մուլտֆիլմի փոքրիկ կենգուրուի պատվին: Շանը տարել են անասնաբույժների մոտ, եւ բժիշկները որոշել են, որ հարկավոր Է այնպես անել, որ նա կարողանա քայլել: Բացի արտասովոր լաբրադորից, ընտանիքում նաեւ ապրում են ջեկ-ռասել-թերիեր, երկու կատու եւ երկու ճագար, հաղորդել Է Life-ը: