Հրդեհի հետևանքով Porsche Cayenne-ն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 10-ին, ժամը 00:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3-րդ շարքի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:50-ին:
Այրվել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: