Ղազախստանի նախագահը որոշել է խստացնել քրեական պատիժները
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախատեսում է ծանր հանցագործություններ կատարածներին ավելի խիստ պատիժ սահամնել: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միկրոբլոգում:
«Ժողովրդին ուղղված ելույթումս, որը ծրագրված է սեպտեմբերին, ես պատրաստվում եմ խորհրդարանին հորդորել ավելի խստացնել թմրանյութերի վաճառք իրականացնողների, մանկապիղծների, սեռական բռնություն գործադրածների պատիժը»,- ասել է նախագահ Տոկաևը: