Ռոսկոմնաձորը պահանջել է «Google»-ից արգելափակել բողոքի ակցիաների գովազդները
ՌուսաստանՌոսկոմնաձորը պահանջել է «Google» ընկերությունից դադարեցնել Youtube հարթակի օգտագործումը անօրինական մասսայական միջոցառումները գովազդելու համար, հայտնում է Ленту.ру-ն:
Վարչությունը զգուշացնում է, որ Youtube-յան ալիքներ ունեցող որոշ կառույցներ ձեռք են բերել գովազդային գործիքներ՝ այդ թվում նաև push-ծանուցումներ:
Մամլո ծառայությունից հայտնում են, որ գովազդի միջոցով մարդկանց ծանուցում են անօրինական հանրահավաքի մասին՝ ուղղված ընտրությունների ձախողմանը: Ռոսկոմնաձորի տվյալներով՝ նման push-ծանուցումներ ուղարկվում են նաև Youtube-յան այդ ալիքներին չհետևող օգտատերերին:
Ռոսկոմնաձորը, «Google»-ից պատասխան չստանալու դեպքում, կգնահատի ընկերության քայլը որպես պետության գործերի միջամտություն, ինչպես նաև «թշնամական ազդեցություն ու խոչընդոտում՝ ուղղված Ռուսաստանում կայանալիք ժողովրդավարական ընտրություններին»: